Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլուխ 12.3. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում կառավարման մարմինների իրավասությունները

12.3.1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում ՀՀ կառավարության իրավասությունը

Ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ի Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում ՀՀ կառավարության իրավասությունն է՝

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգի հաստատումը,

3) բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի հաստատումը,

4) կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի հաստատումը,

5) ըստ հիմնական կրթական ծրագրերի՝ բարձրագույն և հետբուհական մասնագիաական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի հաստատումը,

6) հաստատում է դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցում իրականացվող մասնագիտությունների ցանկը,

7) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի մշակումը և հաստատումը.

8) ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգի հաստատումը,

9) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների և հայցորդների ձեւակերպման կարգի հաստատումը,

10) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.

11) բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգի սահմանումը:

12) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերի հաստատումը, փոփոխությունների և լրացումների կատարումը,

13) հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկերի հաստատումը,

14) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը,

15) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների գրանցումը, դրանցում լրացումների և փոփոխությունների կատարումը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավաաոմ ՀՀ կառավարությունն իրականացնում է ՀՀ օրենքներով սահմանված այլ լիազորություններ: