Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2007/08 ուսումնական տարվանից կրեդիտային համակարգը ՀՀ բուհերի բակալավրի կրթական ծրագրերում ներդրված է միայն փոխանցման գործառույթի մասով, իսկ մագիստրոսի ծրագրերում՝ միայն փոխանցման և (կամ) կուտակման գործառույթներով:

Կրեդիաային համակարգի հիմնական դրույթները

Համաեվրոպական ECTS կրեդիտային համակարգն ընդունված լինելով ՀՀ բարձրագույն կրթության համակարգում, չեն կարող փոփոխվել բուհերի կողմից:

Նախ ծանոթանանք «կարողություն», «կրթական արդյունք», «Կրթական մոդուլ» հասկացություններին:

1. Կարողությունը գիտելիքի, ընկալման, ունակությունների և հմտությունների հարաշարժ համակցություն է, որի ձևավորումը կրթական ծրագրի հիմնական նպատակն է: Այն կարող է լինել մասնագիտական (առանձնահատուկ ուսման տվյալ բնագավառի համար) և ընդհանուր (միանման ուսման ցանկացած բնագավառի համար):

2. Կրթական արդյունքը դրույթ է այն մասին, թե ինչ պետք է գիտենա, հասկանա և (կամ) կարողանա անել ուսանողը ուսումնառության ավարտին: Կրթական արդյունքը զուգակցվում է համապատասխան գնահատման չափանիշով, որը թույլ է տալիս դատել դասընթացով սահմանված կրթական արդյունքի ձեռքբերման վերաբերյալ: Կրթական արդյունքը գնահատման չափանիշի հետ միասին սահմանում են կրեդիտի շնորհման պահանջները:

3. Կրթական մոդուլը ուսումնական ծրագրի ամենափոքր, համեմատաբար ինքնուրույն մասն է, որի համար կարող է կրեդիտ տրվել: Կրթական մոդուլի ուսուցման տևողությունը 1 կիսամյակ է՝ դրանով սահմանված արդյունքների պարտադիր գնահատմամբ:

Կրթական մոդուլին ամրագրված կրեդիտները շնորհվում են ամբողջությամբ, այլ ոչ թե մաս-մաս:

ECTS կրեդիտը առանձին դասընթացով, կրթական որևէ մոդուլով կամ ուսումնական ծրագրով նախանշված կրթական արդյունքների հասնելու համար ուսանողից պահանջվող ուսումնական բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտված պայմանական միավոր է:

ECTS կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածությունը ներառում է ուսանողի լսարանային, արտալսարանային և ինքնուրույն իրականացվող բոլոր տեսակի ուսումնական գործողությունները, այդ թվում՝ մասնակցությունը դասախոսություններին, սեմինար և գործնական պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին և պրակտիկաներին, կուրսային և ավարտական աշխատանքների կատարումը, քննություններին նախապատրաստվելը և հանձնելը, անհատական հետազոտությունը և այլն:

Կրեդիտը չափում է միայն ուսումնական բեռնվածությունը և չի ներառում կրթական ծրագրի այս կամ այն բաղադրիչի յուրացման որակը, դրա մակարդակը, բարդության աստիճանը կամ բովանդակությունը:

Կրեդիտը տրվում է ուսանողին միայն կրթական մոդուլով նախանշված կրթական արդյունքների գնահատման շեմային չափանիշները բավարարելուց հետո: Ուսանողը վաստակում է կրթական մոդուլին հատկացված կրեդիտների լրիվ քանակը քննական արդյունքների (գնահատականների կամ թվանշանների) հետ միասին:

ECTS կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեության (դասավանդման) աշխատածավալը: Այն չափում է ուսանողի ուսումնական գործունեության (ուսումնառության) ծավալը:

Կրեդիտը չի փոխարինում գնահատականների օգնությամբ ուսանողի գնահատմանը, իսկ ուսանողի վաստակած կրեդիտների քանակը չի որոշվում նրա ստացած գնահատականներով:

Կրեդիտը չի չափում ուսանողի ստացած գիտելիքի որակը, այն չափվում է գնահատականներով: Կրեդիտային և գնահատման համակարգերի միջև չի գործում փոխադարձ ներգործության որևէ կապ:

Կրեդիտների կուտակման համակարգում կիսամյակը, ուսումնական տարին կամ ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար պետք է ստանալ կրեդիտների սահմանված քանակը՝ համաձայն ուսումնական ծրագրի պահանջների: Կրեդիտները շնորհվում