Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առկա ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողը կիսամյակում պետք է ունենա միջինը 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով): Ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը կազմում է 60 կրեղիտ:

Բացառիկ դեպքերում, ուսման բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները բուհի ղեկավարության համաձայնությամբ կարող են վերցնել լրացուցիչ ուսումնական բեռնվածություն:

Կրեդիտների հատկացումը: Կրեդիտներ հատկացվում են ուսումնական ծրագրի ինքնուրույն գնահատվող բոլոր կրթական բաղկացուցիչներին (դասընթացներ, կրթական մոդուլներ, պրակտիկաներ, կուրսային և ավարտական աշխատանքներ և այլն):

Կրեդիտների հատկացման հաշվարկի հիմքում դրվում է լսարանային (կոնտակտային) ժամերի քանակը՝ տարբերակված ըստ պարապմունքի ձևերի (դասախոսություն, սեմինար, գործնական կամ լաբարատոր պարապմունք և այլն), դասավանդման մեթոդների և քննության կազմակերպման ձևերի:

Դասընթացի մշակման և իրականացման համար պատասխանատու դասախոսը պարտավոր է պլանավորել ուսանողի ուսումնական գործողություններն այնպես, որ դրանց իրականացման համար պահանջվող ժամաքանակը համապատասխանեն դասընթացին հատկացված կրեդիտների ժամային համարժեքներին՝ դասավանդման պատշաճ որակի ապահովումով:

Կրթական մոդուլին հատկացվող կրեդիտները պետք է ունենան ամբողջական արժեքներ՝ ուսումնական ծրագրի մանրատվածության վտանգից խուսափելու և կրեդիտների կուտակման ու տեղափոխման գործառույթները դյուրացնելու նպատակով:

Կրեդիտային համակարգի կիրարկման դեպքում կիսամյակի ընթացքում ուսանողի ստացած կրթական արդյունքները կրկին չեն գնահատվում ուսումնական ծրագրի ավարտից հետո կազմակերպվող ավարտական (պետական) քննությամբ (կամ այդ քննության անցկացման դեպքում ուսանողին լրացուցիչ կրեդիտներ չեն տրվում):

Ուսանողի կողմից ծրագրի ընդհանուր կրթական արդյունքներին համապատասխան կարողությունների ձեռքբերումը հաստատվում է ավարտական աշխատանքի (նախագիծ, ատենախոսություն և այլն) կատարումով:

Կիսամյակային համակարգը: Յուրաքանչյուր դասընթացի կամ կրթական մոդուլի ուսուցման ստանդարտ տևողությունը 1 կիսամյակ է: Մեծածավալ դասընթացները բաժանվում են առանձին մոդուլների:

Եթե ուսումնական գործընթացով նախատեսված է դասընթացներին ուսանողների գրանցման գործառույթ, ապա բուհը կիսամյակի սկզբից առնվազն 1 շաբաթ առաջ հրապարակում է դասընթացների և քննությունների կայացման համատեղված ժամանակացույցը:

Անկախ դասընթացով կամ մոդուլով նախանշված կրթական արդյունքների՜ գնահատման եղանակից և գնահատականների նշագրման ձևից (ստուգարք կամ տարբերակված գնահատում), բոլոր տեսակի քննություններն իրականացվում են ուսումնական պարապմունքների ավարտից հետո կիսամյակի վերջում կազմակերպվող առանձին քննաշրջաններում:

Կրթական ծրագրերը: Բակալավրի աստիճան շնորհող կրթական ծրագրերի ուսումնական լրիվ աշխատածավալը սահմանվում է 240 կրեդիտ, իսկ բժշկական մասնագիտությունների համար՝ 300 կրեդիտ: Մագիստրոսի աստիճան շնորհող կրթական ծրագրերի ուսումնական լրիվ աշխատածավալը սահմանվում է 60-120 կրեդիտ, իսկ բժշկական մասնագիտությունների համար՝ 180 կրեդիտ:

Կրթական ծրագրում ընդգրկված ցանկացած դասընթաց կամ կրթական մոդուլ ծրագրում ներկայացվում է հատկացված կրեդիտների հետ միասին:

Գնահատման համակարգը: Ուսանողների գիտելիքների գնահատման համակարգը պետք է ունենա գնահատման և նշագրման հստակ և հրապարակված չափանիշներ:

Օգտագործվող գնահատման սանդղակը պետք է հնարավորություն տա առանց դժվարության հաշվարկել կիսամյակի և ուսումնառության լրիվ ժամանակահատվածի ընթացքում ուսանողի վաստակած վարկանիշային միավորները՝ միևնույն ուսումնական հոսքում