Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- անհրաժեշտ տեղեկատվություն օտարերկրյա ուսանողների համար (ուսումնառության և ապրելու պայմանները, միջազգային ծրագրերը, լեզվի դասընթացները և այլն),

- նյութական օգնության հնարավորությունները, ուսման վարձերի զեղչման և փոխհատուցման պայմաններն ու կանոնները, գործող ուսանողական ծառայությունները, ուսումնական ենթակառուցվածքները և այլն:

Ուսումնական գործընթացի և դասընթացների ժամանակացույցերը: Բուհը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում հրապարակում է (տպագրված և/կամ բուհի կայքում տեղադրված էլեկտրոնային տարբերակի տեսքով) տվյալ տարվա ուսումնական օրացույցը (ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցը) ըստ կիսամյակների, որտեղ ըստ օրերի նշվում են ուսուցման սկիզբը և ավարտը, դասընթացներին գրանցման (եթե նախատեսվում է) և դրանց փոփոխությունների կատարման ժամկետները, քննաշրջանները և արձակուրդները:

Բուհը յուրաքանչյուր կիսամյակի համար վաղօրոք կազմում և հրապարակում է պարապմունքների դասացուցակը, իսկ դասընթացներին գրանցման գործառույթի կիրարկման դեպքում՝ առաջադրվող բոլոր դասընթացների և քննությունների ժամանակացույցերը, որտեղ բերվում է տեղեկատվություն դասընթացների կայացման վայրի, օրվա և ժամի, դասախոսի, ընդգրկված ուսանողների թույլատրելի քանակների, քննությունների օրվա և այլնի վերաբերյալ:

Ուսումնառության անհատական ծրագիրը և դասընթացներին գրանցման կազմակերպումը: Կրեդիտների կուտակման գործառույթը կիրարկման դեպքում բուհը մշակում է դրա իրականացման հետ կապված մի շարք ընթացակարգեր, մասնավորպես՝ ուսումնառության անհատական ծրագրերի կազմումը և դասընթացներին ուսանողների գրանցումը:

Ուսումնառության անհատական ծրագիրը կազմելիս ուսանողի համար որպես հիմնական ելակետային փաստաթուղթ (ուղեցույց) է հանդիսանում դասընթացների տեղեկագիրքը:

Հիմք ընդունելով դասընթացների տեղեկագրքում կրթական ծրագրի ավարտական պահանջները, առաջարկվող դասընթացների ցանկը և առանձին դասընթացների վերաբերյալ բերված տեղեկատվությունը, ուսումնառության ընթացքում կատարում են համապատասխան փոփոխություններ իրենց անհատական ուսումնական ծրագրերում՝ ընտրելով նոր դասընթաց կամ դրա ընտրությունը տեղափոխում հաջորդ տարի:

Անհրաժեշտության դեպքում, սահմանված ժամկետներում ուսանողը կարող է փոփոխություններ կատարել ուսումնառության իր անհատական ծրագրում՝ նախապես համաձայնեցնելով դրանք իր ուսումնական խորհրդատուի և համապատասխան ստորաբաժանման ղեկավարության հետ (ստորագրված ձևաթերթի տեսքով), այնուհետև գրանցվում նոր դասընթացներին:

Ուսումնառության անհատական ծրագրի փոփոխությունների դեպքում (դասընթացների բացթողում և/կամ ավելացում) ուսանողը լրացնում է փոփոխությունների համապատասխան ձևաթերթը:

Ուսումնառության անհատական ծրագրի փոփոխությունների ծևաթերթը մշակում է բուհը: Ձևաթերթում նշվում են բաց թողնված և/կամ ավելացված դասընթացների անվանումները, դրանց համապատասխանող կրեդիտների քանակը, կիսամյակը և ուսումնական տարին:

Անհատական ծրագրի փոփոխության (դասընթացից ազատումը, դասընթացի բացթողումը կամ դասընթացի ավելացումը ուսանողի ընտրացանկում) ընթացակարգը հետևյալն է՝

դասընթացից ազատվելը.

ուսանողը կարող է չեղյալ համարել ցանկացած նախորդ գրանցում տվյալ դասընթացին մինչև տվյալ կիսամյակի պարապմունքների սկիզբը,

դասընթացի բացթողումը.

ա) ուսանողը կարող է բաց թողնել դասընթացը ուսումնական խորհրդատուի համաձայնությամբ մինչև պարապմունքների 2-րդ շաբաթվա վերջը,

բ) տվյալ կիսամյակի 3-ից մինչև 8-րդ շաբաթվա վերջը բացթողումը ձևակերպելու համար ուսանողը պարտավոր է ստանալ նաև դասընթացը վարող դասախոսի և համապատասխան ուսումնական ստորաբաժանման ղեկավարության համաձայնությունը,