Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դասընթացի ավելացումը: Ուսանողն իր ընտրացանկում դասընթաց կարող է ավելացնել ուսումնական խորհրդատուի և դասախոսի համաձայնությամբ՝ մինչև պարապմունքների 2-րդ շաբաթվա վերջը:

Ուսանողը կազմում է տվյալ կիսամյակի պարապմունքների իր անհատական դասացուցակը ելնելով ուսումնառության իր անհատական ծրագրից և դասընթացների հրապարակված ժամանակացույցից:

Սահմանված ժամկետում ուսումնառության անհատական ծրագիր չներկայացնելու դեպքում բուհն ուսանողի ուսումնառությունը կազմակերպում է տվյալ մասնագիտության համար կազմված տիպային ուսումնական պլանով:

Բուհում կրեդիտների կուտակման գործառույթի բացակայության դեպքում գործում են ստանդարտ ուսումնական պլաններ՝ դասընթացների և կրթական մոդուլների յուրացման ամրագրված հաջորդականությամբ:

Ուսման առաջադիմությունը: Ըստ ուսման առաջադիմության, ուսանողները դասակարգվում են առաջադիմող, փորձաշրջանի կարգավիճակում գտնվող և հեռացման ենթակա ուսանողների: Ուսանողը համարվում է առաջադիմող, եթե՝

ա) կիսամյակում ունի 30 կրեդիտ միջին ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով),

բ) հավաքել է տվյալ կիսամյակի համար ուսումնական ծրագրով սահմանված բոլոր պարտադիր դասընթացների կրեդիտները,

գ) ապահովել է տվյալ կրթական աստիճանի (ծրագրի) համար բուհի սահմանած կիսամյակային ՄՈԳ-ի նվազագույն շեմը:

Փորձաշրջանի կարգավիճակ ունեցող ուսանողին հնարավորություն է տրվում ուղղել թերացումներն ու բացթողումները և բարձրացնել ուսման առաջադիմությունը ծրագրի նվազագույն պահանջներին համապատասխան:

Փորձաշրջանի տևողությունը սահմանում է բուհը: Փորձաշրջանի կարգավիճակում գտնվող ուսանողը ենթակա է հեռացման՝ սահմանված ժամկետում ուսման առաջադիմությունը վերը նշված պահանջներին համապատասխան չբարձրացնելու դեպքում:

Միևնույն կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ակադեմիական առաջադիմության համեմատման համար օգտագործվում է նրանց վարկանիշային միավորը:

Դասընթացի վերահանձնումը և կրկնումը: Դրական գնահատված դասընթացի վերահանձնում չի թույլատրվում: Չհանձնած դասընթացի վերահանձնման կարգը սահմանում է բուհը: Տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված կիսամյակային ՄՈԳ-ի նվազագույն շեմն ապահովելու նպատակով ուսանողը համապատասխան ուսումնական ստորաբաժանման թույլտվությամբ կարող է կրկնել դասընթացը, սակայն տվյալ դասընթացի համար սահմանված չափաքանակից ավելի կրեդիտներ ուսանողին չեն գրանցվում, իսկ ՄՈԳ-ում հաշվի է առնվում այդ դասընթացի վերջին գնահատման արդյունքը:

Հաջողությամբ հանձնած դասընթացների կրեդիտները կուտակվում են (գրանցվում են ուսանողի ակադեմիական տեղեկագրում) և մնում ուժի մեջ՝ անկախ կիսամյակում ուսանողի ցուցաբերած առաջադիմությունից կամ ուսման ընդհատման հանգամանքից:

Ուսումնառության ընթացքում առանձին կրթական մոդուլներից վաստակած կրեդիտների ստացած գնահատականների ճանաչման և կուտակման արդյունքում վերանում է ուսումնական տարին ամբողջությամբ կրկնելու անհրաժեշտությունը:

Կրեդիտների փոխանցումը: Կրեդիտները փոխանցելի են տարբեր ուսումնական ծրագրերի միջև, եթե դրանք համապատասխանում են այդ ծրագրերի պահանջներին: Կրեդիտների փոխանցումը կատարվում է համապատասխան համաձայնագրի հիման վրա:

Կրեդիտները փոխանցելի են մեկ բուհից մյուսը առանձին դասընթացների, դասընթացների խմբերի (մոդուլների) կամ ուսումնառության որոշակի ժամանակահատվածների ձևով։ Փոխանցումը կարող է կատարվել ուսանողի հայտի հիման վրա՝ շահագրգիռ բուհերի