Երրորդի էությունն այն է, որ ստացված արդյունքներով ընդունվեն կառավարչական որոշումներ, որոնք ուղղված կլինեն հայտնաբերված շեղումների վերացմանը:
Կրթության ոլորտի վերահսկողությունից առավել արդյունավետություն կարելի է ակնկալել, այն դեպքում, երբ հնարավորինս մեծ թվով կրթական ոլորտի տարբեր սուբյեկտներ և հասարակության կառույցների անդամներ ավելի ակտիվորեն ներգրավվեն այդ գործընթացում: Ժամանակագրական տեսանկյունից կրթական վերահսկողության սոցիալական կարգավորման միջոցներ են քաղաքացիների շրջանում պարբերաբար անցկացվող հարցախույզները, որոնցով շոշափվում են հասարակության տրամադրություններն այս կամ այն կրթական ոլորտում առկա այս կամ այն հիմնախնդրի վերաբերյալ, որոնք պարզելով, հնարավոր է դառնում դրանց լուծման «ուղիների փնտրումը, արագ արձագանքումը և հասարակական կարծիքի ձևավորումը:
Այսպիսով, կարելի է շեշտել, որ վերահսկողության ամենակարևոր գործառույթը կրթական ոլռրտի հասարակական կարգավորման ներգործությունն ապահովելու խնդրի մշտական ապահովումն է:
Կրթության կառավարման համակարգում կարևորագույն նշանակություն ունեցող վերահսկողության գործառույթը հատկապես ցայտուն է երևում կոնկրետ առանձին-առանձին վերցված ուսումնական հաստատության իրավիճակի ուսումնասիրության ժամանակ, երբ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվում են դրանցում տեղի ունեցող գործընթացները: Այն հնարավորություն է ընձեռում հաստատուն ու հիմնավորված դատողություններ անել և չափելի դարձնել, թե ինչ մակարդակի է կրթական համակարգի տարբեր մարմինների /օղակների/ կայունացնող կառավարչական գործունեության ճշտությունը: Սրանով փարելի է հաշվարկել նաև ուսումնական հաստատությունների ձեռք բերած վարկանիշները՝ հընթացիկ, տարեկան կամ երկարաժամկետ հեռանկարում:
Վերահսկողությունը հնարավորություն «է տալիս պատկերացում կազմելու, թե որքանով են կրթության սուբյեկտները կրթության տարբեր աստիճանների օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, իրենց կանոնադրություններով կամ ներքին կանոններով սահմանված պարտավորությունները ճիշտ ու բարեխիղճ կատարում:
Վերահսկողության գործառույթը կառավարման մյուս գործառույթների հետ գտնվում է փոխադարձ կապի և պայմանավորվածության մեջ, և դրանք մեկ ամբողջություն են: Այդ է պատճառը, որ այն միայն կազմակերպական գործունեություն չէ:
Վերահսկողությունը, լինելով կրթական համակարգի կայունության, զարգացման և սխալներից զերծ պահելու գրավականը, վճռական դեր ունի կրթական հարաբերությունների կարգավորման համար: Փաստորեն, այն գլխավոր մեխանիզմներից մեկն է սովորող-պետություն, սովորող-մանկավարժ, մանկավարժ-ուսումնական հաստատություն և սովորող-ուսումնական հաստատություն շղթայական հարաբերություններին իրավական գնահատական տալու գործում: Դրա արդյունքները նաև այդ հաստատությունները լիցենզավորելու հիմքերից է:
Լավ վերահսկողության իրականացնելու առաջին պահանջը մշտադիտարկման համակարգի հարահոս տեղեկատվության ապահովումն է, որպեսզի՝
ա/ ապահովվի հասարակության մեջ կրթական ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին օբյեկտիվ տեղեկատվության ստացումը,
բ/ հնարավորություն ընձեռվի հաստատուն ու հիմնավորված դատողություններ աներ թե որքանով է արդյունավետ կրթական համակարգի տարբեր մարմինների, նրա օղակների գործունեությունը և դրանց միջ առկա կապերը,
գ/ վերահսկողության մարմնին հնարավորություն տրվի պատկերացում կազմելու թե որքանո՞վ են կրթության ոլորտի աշխատողները ճիշտ ու բարեխիղճ կատարում իրենց պարտականությունները, կամ ինչպես են իրագործվում գործող օրենսդրությունն ու պահպանվում սահմանված կրթաիրավական նորմերը,
դ/ ապահովվի առաջնային տեղեկատվության մշակումը, մշտադիտարկման ենթակա օբյեկտի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստերի ուսումնասիրումը և վերլուծությունը: Այդպիսի վերլուծությունը թույլ է տափս պատճառահետևանքային համալիր պատկերացում կազմելու իրերի իրական վիճակի մասին, որը թույլ կտա նաև որոշելու նախանշած կրթական