Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշվի չի առնում օբյեկտի առանձնահատկությունները՝ ի վիճակի չէ տալ ամբողջական և ճշգրիտ արդյունքներ:

5. Վերահսկողությունը պետք է լինի տնտեսապես օգտավետ: Սա նշանակում է, նախ, որ որևէ ստուգվող օբյեկտի վերահսկողությունը պետք է իրականացնել հնարավոր կարճ ժամանակահատվածում, նյութական միջոցների, մարդկային էներգիայի նվազագույն ծախսումներով, երկրորդ, վերահսկողության վրա կատարված ծախսերն ավելի կամ հավասար չպետք է լինեն վերահսկողողության արդյունքում ձեռք բերված օգուտից: Հակառակ դեպքում, այն դառնում է անիմաստ: Երրորդ, ստուգումների ձգձգումը խանգարում է ստուգվող օբյեկտի նորմալ աշխատանքային ռիթմի պահպանմանը:

6. Վերահսկողությունը պետք է համաձայնեցված լինի պլանավորման հետ, վերահսկողության արդյունքները պետք է հաշվի առնվեն պլանավորման ժամանակ:

7. Վերահսկողությունը պետք է լինի արդյունավետ: Վերահսկողության արդյունավետությունը, օգտավետությունը ոչ միայն վերահսկողության արդյունքում ձեռք բերված տեղեկատվության նշանակությունն է, այլև վերահսկողության արդյունքների մասին կայացրած որոշումները ժամանակին իրացնելը: Եթե հայտնաբերված սխալներին անհապաղ և համարժեք չարձագանքվեն, ապա հայտնաբերվածի արժեքը նվազում կամ կորչում է:

8. Վերահսկողությունըւ պետք է կողմնորոշված լինի կոնկրետ արդյունքերի վրա:

9. Վերահսկողության արդյունքները բոլոր շահագրգիռ կողմերի համար պետք է հասկանալի լինի, տարընթերցման տեղիք չտա, որպեսզի հասկացվի որն է բացթողումը կամ որն է սխալը /պետք է նշվի իրավական որ նորմի, որ դրույթն է խախտված/:

10. Վերահսկողությունը պետք է լինի ընդգրկուն և ամբողջական: Սա չի նշանակում մանրախնդրությամբ զբաղվել: Այն պետք է լինի այնպիսին, որպեսզի կազմակերպության, նրա ստորաբաժանումների և կոնկրետ առանձին աշխատողների գործունեության մասին հավաքվեն անհրաժեշտ փոխշաղկապված տեղեկատվություն:

11. ՀՀ ամբողջ տարածքում վերահսկողության իրականացումը պետք է տարվի միասնական մեթոդաբանությամբ:

12. Պետք է պահպանվի նաև թափանցիկության կամ հրապարակայնության սկզբունքը, այսինքն, վերահսկողության արդյունքները պետք է հասանելի լինեն ոչ միայն ցանկացած ստուգվող օբյեկտի /ուսումնական հաստատության պատախանատուների/, այլև՝ ցանկացած անձի համար, սակայն հրապարակայնությունը պետք է պահպանել այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:

13. Հիմնավորվածության սկզբունքը, սգուգման ակտերը և արված եզրակացությունները պետք է հիմնավորված լինեն փաստերով՝ ոչ թե ենթադրությունների վրա կառուցված:

14. Իրենց լիազորություններն իրականացնելիս վերահսկիչներն անկախ են, ղեկավարվում են միայն օրենքով՝ պահպանելով վերահսկողության գնահատման օբյեկտիվության սկզբունքը:


13.1.3. Կրթության ոլորտի վերահսկողության գործառույթները, իրականացման մեխանիզմները և դրանց արդյունավետությունը

Մի շարք փոխշաղկապված վերահսկողական գործառույթների համալիր իրականացումը թույլ է տալիս ստեղծել միասնական կրթական վերահսկողության համակարգ և դրա անընդհատ գործընթաց: Պայմանականորեն այն կարելի է տարանջատել տրամաբանական երեք փուլերի.

Առաջինը կապված է կրթական և սոցիալական չափորոշիչների, չափանիշների սահմանաչափերի որոշման սահմանների հետ, որոնցով պետք է գնահատվի կրթագործընթաց և նրա մասնակիցների գործունեության արդյունքների ամփոփումը:

Երկրորդը, ստացված արդյունքների համադրումն է իրավական ակտերով սահմանված կրթական /սոցիալական/ չափորոշիչների, չափանիշների չափանմուշների և սահմանաչափեխ հետ, որով կարելի է գնահատել, վերլուծել կատարված աշխատանքների արդյունքները: