Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրացման, կրթական ծրագրերի յուրացման ապահովումը:

Տեսչության խնդիրներն են՝

ա) ՀՀ կրթության համակարգում պետական կրթական քաղաքականության իրականացման և կրթության զարգացման պետական ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության և մշտադիտարկման իրականացման ապահովումը,

բ) կրթակարգերի և կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ վերահսկողության և մշտադիտարկման իրականացման ապահովումը,

գ) ուսումնական հաստատությունների կողմից կրթական ծառայությունների մատուցման մասին հաշվետվությունների ներկայացման ապահովումը,

դ) ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով կրթական քաղաքականության իրականացման ու կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման և հետադարձ կապի ապահովումը,

ե) կրթության որակի և չափորոշիչների բարելավման, օրինակելի փորձի բացահայտման ու դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը,

զ) ուսումնական հաստատությունների կրթության կազմակերպմանը և որակի բարելավմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական նյութերի հատկացումը,

է) ուսումնական հաստատություններում կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով բացահայտված խախտումների, սխալների, թերությունների վերացման աշխատանքներում մեթոդական օգնության կազմակերպումը,

ը) կրթության բնագավառի օրենսդրության կիրարկման ուղղությամբ մեթոդական օգնության կազմակերպումը:

Ինչ վերաբերում է տեսչության լիազորություններին, ապա՝

Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ լիազորությունները՝

Վերահսկողություն է իրականացնում ուսումնական հաստատությունների (անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից) կրթության գործընթացի նկատմամբ, այդ թվում,

1) կրթության բովանդակությանը համապատասխան կրթության գործընթացի կազմակերպման, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարման, տարեկան ուսումնական ժամանակացույցերի, դասացուցակների պահպանման, կրթական տեխնոլոգիաների կիրառման,

2) սովորողների և շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանման,

3) նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի և ծավալի համապատասխանության, նախադպրոցական և ընդհանուր կրթության հաջորդականության և շարունակականության ապահովման,

4) սովորողների ընդունելության, փոխադրման, ավարտման կարգերի պահանջների ապահովման,

5) մասնագիտական ուսումնական հաստատությունների երկրորդ մասնագիության ստացման, օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման կարգերի պահպանման,

6) ավարտական պետական փաստաթղթերի ստացման, պահպանության և բաշխման, գործավարության, հաշվետվությունների իսկության,

7) ուսումնական հաստատությունների կողմից իրենց տրված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների պահպանման,

8) ուսումնական հաստատության հիմնադրի, լիազորված մարմնի, տարածքային