/պրոֆեսորադասախոսական կազմի աշատողների/ թափած ջանքերից ու արժևորեն դրանք։ Այսինքն, դրա առհավատչյան կրթության սուբյեկտների կողմից ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների տառի և ոգու պահպանումն է, դրանց անվերապահորեն հմտորեն կիրառելու կամք դրսևորելը, ինչպես նաև կրթական հարաբերություններում մեկը մյուսին հարգանքի արժանացնելը, դիմացինի պատիվն և արժանապատվությունը չոտնահարելը: Այս կամ այն հարցի այսպես կոչված առանց «ծածկադմփոցի» քննարկելն ու գնահատական տալը, անկախ նրանից թե դրանով ում շահերն է շոշափվում, առօրյա կդարձնի մեր դպրոցներում արդարության թևածումը, կբարձրանա կրթության սուբյեկտների և բուն դպրոցի և բուհի հեղինակությունը:
13.2.2. Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունը
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն ուղղված է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի և այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը՝ լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ, ուսումնական հաստատության որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունը և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր են հրապարակել ուսումնական հաստատության որակի գնահատման և (կամ) հավատարմագրման չափանիշները, որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները, ինչպես նաև ուսումնական հաստատության որակի գնահատման ընթացիկ արդյունքները: Բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական հաստատության որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը հաստատում է լիազորված մարմինը:
ՀՀ կառավարության կողմից վերջերս «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, թեև ուշացած սակայն ճիշտ քայլ է, որով բուհական և հետբուհական կրթության և ուսումնական հաստատությունների գործունեության մշտադիտարկման և վերահսկողության գործառույթները դրվելու է այդ տեսչության վրա: Դրանով, կապահովվի կրթության և գիտության նախարարության վերահսկողական գործառույթների միասնականությունը:
Այսպիսով, ՀՀ կրթության պետական տեսչությունը, իր վիճակագրական տվյալներ շտեմարանը լցնելով կրթության ոլորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությամբ պարբերաբար ամփոփելով, վերլուծելով ու բաղդատելով դրանք օրենսդրորեն սահմանված չափորոշիչների, չափանմուշների և սահմանաչափերի հետ, հնարավորություն կունենա ճշգրիտ եզրակացություններ անել ազգային մակարդակում կրթության ոլոտի իրավիճակի ու առաջընթացի մասին, որին կարելի է հասնել Մոնիտորինգի, գնահատման, վերլուծության վերահսկողության հարահոս կայուն համակարգ ունենալով: