Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սահմանել կրթաթոշակների բավարար համակարգ և շարունակաբար կատարելագործել ուսուցչական կազմի նյութական պայմանները:

Դաշնագրի մասնակից պետությունները նաև պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների՝ իրենց երեխաների համար պետական իշխանության կողմից ստեղծված դպրոցների ընտրության ազատությունը, որոնք համապատասխանում են պետության կողմից սահմանվող կամ հաստատվող կրթական նվազագույն ստանդարտներին, ինչպես նաև իրենց երեխաների կրոնական և բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան ապահովելու նրանց ազատությունը:

Ինչպես նկատում ենք, մեր երկրի համար առավել արդիական է պետության կողմից անվճար բարձրագույն մասնագիտական կրթություն պարտավորության կամաց-կամաց լիարյուն իրացնելը կարիքավոր ճանաչված ընտանիքների երեխաների համար, ովքեր կցուցաբերեն համարժեք գիտելիքներ՝ ուսումնառությունը բուհում շարունակելու համար: Բազմաթիվ ընտանիքներ անում են անհնարինը, որպեսզի իրենց երեխաները ստանան բարձրագույն կրթություն: Բացի այդ, կարևոր է ուսանողների կրթաթոշակների բարձրացման, դասավանդողների նյութական պայմանների բարելավումը: Չէ՞ որ նույն Դաշնագրի հոդված 7-ով մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի՝ աշխատանքի արդարացի և բարենպաստ պայմաններից օգտվելու իրավունքը, մասնավորապես՝

ա) բոլոր աշխատավորների համար նվազագույն վարձատրություն ապահովելը.

(1) արդար աշխատավարձ և հավասարարժեք աշխատանքի դիմաց՝ հավասար վարձատրություն՝ առանց որևէ խտրականության, մասնավորապես, կանանց համար պետք է երաշխավորվեն աշխատանքի այնպիսի պայմաններ, որոնցից օգտվում են տղամարդիկ՝ հավասար աշխատանքի դիմաց հավասար վճարում,

(2) իրենց և իրենց ընտանիքների համար բավարար ապրուստ՝ սույն Դաշնագրի դրույթներին համապատասխան,

բ) անվտանգ և հիգիենիկ աշխատանքային պայմաններ,

գ) բացառապես աշխատանքային ստաժով և որակավորմամբ և այլնով պայմանավորված՝ յուրաքանչյուրի համար իր աշխատանքում համապատասխան ավելի բարձր աստիճանով առաջխաղացման հավասար հնարավորություն:

Սույն Դաշնագրի հոդված 14-ին համապատասխան, Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն, որը մասնակից դառնալու ժամանակ իր մետրոպոլիայի տարածքում կամ իր իրավազորության ներքո գտնվող մյուս տարածքներում չի կարողացել ապահովել պարտադիր անվճար տարրական կրթություն, պարտավորվում է երկու տարվա ընթացքում մշակել և ընդունել միջոցառումների մանրամասն ծրագիր, ողջամիտ ժամկետում պարտադիր անվճար տարրական կրթության սկզբունքն աստիճանաբար կենսագործելու համար:

Դաշնագրով մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի իրավունքը՝

ա) մասնակցելու մշակութային կյանքին,

բ) օգտվելու գիտական առաջընթացի և դրա կիրառման բարիքներից,

գ) օգտվելու այն բարոյական և նյութական շահերի պաշտպանությունից, որոնք առաջանում են իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական ցանկացած երկի կապակցությամբ:

2. Այդ իրավունքի լիարժեք իրականացման նպատակով ձեռնարկվող միջոցների թվին են դասվում նրանք, որոնք անհրաժեշտ են կրթության ու մշակույթի նվաճումների պահպանման, զարգացման և տարածման համար:

3. Դաշնագրով մասնակից պետությունները նաև պարտավորվում են հարգել գիտական հետազոտությունների և ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ ազատությունը:

4. Մասնակից պետությունները ճանաչում են գիտական ու մշակութային բնագավառներում միջազգային կապերի և համագործակցության խրախուսումից ու զարգացումից բխող օգուտը:

Հուսալի չափանմուշներ է իր մեջ պարունակում նաև «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, որն ընդունվել է Նյու-Ցորքում, 1989թ. նոյեմբերի 20-ին և ուժի մեջ մտել 1990 թվականի