սեպտեմբերի 1-ին /համաձայն 49-րդ հոդվածի/:
Այն, կոնկրետացնելով և զարգացնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, որի համաձայն երեխաներն ունեն հատուկ օգնության, խնամքի և հոգածության կարիք, պետություններին պարտավորեցնում է համապատասխան օրենսդրական և վարչական միջոցներով ապահովել այնպիսի պաշտպանական և խնամքի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նրանց բարեկեցության համար:
Դրանք մշակվել են համաշխարհային հանրության կողմից՝ հենվելով հետևյալ հիմքերի վրա՝
• Միացյալ ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված սկզբունքները,
• հասարակության բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության, հավասար և անքակտելի իրավունքների ճանաչումը, որը երկրագնդի վրա ազատության, արդարության և խաղաղության հիմք է հանդիսանում,
• Միացյալ ազգերը Կանոնադրության մեջ հաստատեցին իրենց հավատը առ մարդու հիմնական իրավունքները, մարդկային անձի արժանապատվությունը և արժեքը,
• ազգերը լի են վճռականությամբ աջակցելու սոցիալական առաջընթացին և ավելի շատ ազատությունով հանդերձ կյանքի պայմանների բարելավմանը,
• ՄԱԿ-ը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ և մարդու իրավունքների միջազգային դաշնագրերում հռչակել և համաձայնել է այն բանի հետ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա դրանցում նշված բոլոր իրավունքները և ազատությունները՝ առանց որևէ տարբերության այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են՝ ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքները, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ հանգամանքներ,
• ՄԱԿ-ը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օգնության իրավունք,
• ընտանիքին, որպես հասարակության հիմնական բջիջի և իր բոլոր անդամների և հատկապես երեխաների աճի ու բարեկեցության համար բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն, որպեսզի այն կարողանա հասարակության շրջանակներում լիարժեքորեն իր վրա ստանձնել պարտականությունները,
• երեխային՝ իր անձի լիաժեք և ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է մեծանալ ընտանեկան շրջապատում, երջանկության, սիրո և ըմբռնման միջավայրում,
• երեխան պետք է լիովին պատրաստ լինի հասարակության մեջ ինքնուրույն կյանքին և դաստիարակվի ՄԱԿ-ի Կանոնադրությամբ հռչակված գաղափարների ոգով, և հատկապես խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով,
• նման հատուկ պաշտպանության անհրաժեշտությունը նախատեսված է 1924 թվականի Երեխայի իրավունքների Ժնևյան հռչակագրով և 1959 թվականի նոյեմբերի 20-ին Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված երեխայի իրավունքների հռչակագրով և ճանաչվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային Դաշնագրով (պակտով, մասնավորապես, հոդված 23 և 24-ում), տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով (մասնավորապես, հոդված 10-ում), ինչպես նաև երեխաների բարեկեցության հարցերով զբաղվող մասնագիտացված հաստատությունների և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններով և համապատասխան փաստաթղթերով,
• երեխան իր ֆիզիկական և մտավոր ոչ հասուն լինելու պատճառով կարիք ունի հատուկ պաշտպանության և հոգածության, ներառյալ պատշաճ իրավական պաշտպանությունը, ինչպես ծնունդից, այնպես էլ դրանից հետո,
• վկայակոչելով երեխաների պաշտպանությանը և բարեկեցությանը վերաբերող սոցիալական և իրավական սկզբունքների մասին հռչակագրի դրույթները՝ հատկապես երեխաներին դաստիարակության և նրանց որդեգրման տալու դեպքում ազգային և միջազգային մակարդակներում, ՄԱԿ-ի նվազագույն չափորոշիչային կանոնները, որոնք վերաբերում են