Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է համապատասխան միջազգային փաստաթղթերի, մասնավորապես այն դեպքում, երբ այլ կերպ երեխան քաղաքացիություն չի ունենա:

ՀՈԴՎԱԾ 8

1. Մասնակից պետությունները պարտավորվում նն օրենքով նախատեսված կարգով, չթույլատրելով հակաօրինական միջամտություն, հարգել իր անհատականությունը, ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերն ապահովելու երեխայի իրավունքը:

2. Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր անհատականության կամ դրա մի մասի տարրերից, մասնակից պետությունները նրան իր անհատականության շուտափույթ վերականգնման համար ապահովում են անհրաժեշտ օգնությամբ ու պաշտպանությամբ:

ՀՈԴՎԱԾ 9

1. Մասնակից պետություններն ապահովում են, որպեսզի երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները, դատարանի որոշման, գործող օրենքի և ընթացակարգի համաձայն, սահմանում են, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից: Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է վճիռ կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետին վերաբերող ցանկացած քննության ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվում մասնակցել և շարադրել իրենց տեսակետները:

3. Մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանվող երեխայի իրավունքը՝ կանոնավոր անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն_դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:

4. Այն դեպքում, երբ այդպիսի բաժանումը բխում է մասնակից պետության ընդունած որևէ որոշումից, օրինակ՝ կալանքի, աքսորի, տեղահանության, մեկ կամ երկու ծնողների կամ երեխայի մահվան (ներառյալ այնպիսի մահը, որը վրա է հասել ցանկացած պատճառով, տվյալ անձի՝ պետության տրամադրության տակ գտնված ժամանակ) հետևանքով, մասնակից պետությունը ծնողներին, երեխային կամ, եթե դա անհրաժեշտ է, ընտանիքի այլ անդամի, նրանց խնդրանքով, տրամադրում է համապատասխան տեղեկություն ընտանիքի բացակա անդամի (անդամների) գտնվելու վայրի վերաբերյալ, եթե այդպիսի տեղեկատվությունը վնաս չի հասցնում երեխայի բարեկեցությանը։ Մասնակից պետությունները հետագայում ապահովում են, որպեսզի նման խնդրանքով դիմելը ինքնըստինքյան չհանգեցնի անբարենպաստ հետևանքների համապատասխան անձի (անձանց) համար:

ՀՈԴՎԱԾ 10

1. 9-րդ հոդվածի 1-ին կետով մասնակից պետությունների ստանձնած պարտավորության համաձայն, ընտանիքի վերամիավորման նպատակով երեխայի կամ նրա ծնողների դիմումները մասնակից պետություն ժամանելու կամ այնտեղից մեկնելու մասին մասնակից պետությունների կողմից պետք է քննարկվեն դրական, մարդասիրական և արագ կարգով: Մասնակից պետությունն այնուհետև ապահովում է, որպեսզի այդպիսի խնդրանքով դիմելը դիմողի և նրա ընտանիքի անդամների համար չհանգեցնի անբարենպաստ հետևանքների:

2. Երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքների, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ: Այդ նպատակով և համաձայն 9-րդ հոդվածի 2-րդ կետով մասնակից պետությունների ստանձնած պարտավորության, մասնակից պետությունները հարգում են ցանկացած, այդ թվում նաև