օրենսդրական կարգավիճակի փոխարեն, այն ունի ենթաօրենսդրական կարգավիճակ:
Այդպիսի օրենսդրական նորամուծությունը ժամանակակից պայմաններում դժվար է դասել թե՛ օբյեկտիվորեն անհրաժեշտների, թե՛ արդյունավետների թվին, քանի որ օրենսդրական մարմինը՝ ՀՀ Ազգային ժողովը (հատկապես նրա կրթության և գիտության հանձնաժողովը) միայն, մասամբ է մասնակից լինում կրթության ոլորտում գերատեսչական նպատակային ծրագրի մշակման գործին: Ավելին, նման որոշումը կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակների, խնդիրների, բովանդակության և միջոցների մշակման գործում ողջ պատասխանատվությունը հիմնականում դնում է միայն գործադիր իշխանության վրա՝ ի դեմս՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, փաստացի և էականորեն նվազեցնելով կրթության՝ որպես կարևորագույն սոցիալական ինստիտուտի կառավարման համակարգայնության աստիճանը: Ներկայումս քանի գնում, ավելի է մեծանում կրթության նշանակությունը կյանքի նոր որակի հասնելու համար: Դա ոչ միայն վերաբերում է տնտեսության, այլև հասարակության զարգացմանը: Ցանկացած երկրռւմ մարդկային կապիտալի զարգացումը պայմանավորված է նաև կրթության դերի բարձրացումով:
Պետության վարած կրթության քաղաքականությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման, հասարակության սոցիալ-տնտեսական, նյութա-տեխնիկական առաջընթացի, հասարակության մարդասիրացման և մշակույթի զարգացման կարևորագույն գործիք է:
Կրթական քաղաքականությունը կրթական ոլորտի տարբեր սուբյեկտների հետաքրքրությունների հենադաշտ է, որտեղ այդ սուբյեկտները պայքարում են միմյանց դեմ այդ հենադաշտում որոշակի դիրք գրավելու, իսկ մյուսները, Մաքիավելլիի քաղաքականության մասին բնորոշմամբ՝ ամեն ինչ անում են, որ այդ պայքարի բովում մարդ չզոհվի:
Քաղաքականությունը խաղ է, որը հետաքրքիր և պտղաբեր կարող է լինել միայն այդ շուկայում «գնորդին» գաղափարների և կարծիքների լայն շրջանակ հրամցնելու դեպքում:
Կրթության պետական քաղաքականությունն իրենից ներկայացնում է ազգային կրթական համակարգի պետական բազմակողմ գործունեություն, որն իր մեջ ներառում է քաղաքական, գաղափարական, սոցիալական, սոցիալ-հոգեբանական, իրավական, բարոյական, դաստիարակչական, կրոնական, կազմակերպակառավարչական, նյութատեխնիկական, ֆինանսատնտեսական իրար հետ փոխկապակցված տարրեր:
Այս սահմանումը բավական ամբողջական է:
Անդրադառնալով կրթական քաղաքականության տարատեսակներին, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ՝
1. Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը՝ որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն:
2. Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է:
3. Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային ու համամարդկային արժեքների պահպանմանը և զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:
4. Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է ՀՀ Ազգային ժողովը:
5. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրին համապատասխան:
Մեր կարծիքով կրթական քաղաքականության հիմնական նպատակներ պետք է ճանաչվեն նաև՝