- անհապաղ և անմիջական տեղեկատվություն իր դեմ հարուցված մեղադրանքի մասին, անհրաժեշտության դեպքում՝ նաև ծնողների կամ օրինական խնամակալների միջոցով, իրավական և հարկ եղած այլ օգնություն՝ իր պաշտպանությունը նախապատրաստելիս և իրականացնելիս,
- արդարացի քննության ընթացքում քննարկվող հարցի առթիվ որոշման անհետաձգելի ընդունում իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատարանի կողմից՝ օրենքի համաձայն փաստաբանի կամ համապատասխան այլ անձի ներկայությամբ, և, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին, մասնավորապես, հաշվի առնելով նրա տարիքը կամ ծնողների կամ օրինական խնամակալների դրությունը,
- որպես վկա ցուցմունք տալու կամ մեղքը խոստովանելու հարկադրանքից ազատ լինելը, ինքնուրույն կամ այլ անձանց օգնությամբ մեղադրող կողմի վկաների ցուցմունքների ուսումնասիրումը, պաշտպանող կողմի վկաների հավասար մասնակցության ապահովումը և (նրանց ցուցմունքների ուսումնասիրումը,
- եթե համարվի, որ երեխան խախտել է քրեական օրենսդրությունը՝ կրկնակի քննություն վերադաս իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատարանի կողմից, համաձայն օրենքի համապատասխան որոշման և այդ առթիվ ձեռնարկված ցանկացած այլ միջոցների,
- թարգմանչի անվճար օգնություն, եթե երեխան չի հասկանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով,
- լիակատար հարգանք նրա անձնական կյանքի նկաամամբ հետաքննության բոլոր փուլերում:
3. Մասնակից պետությունները ձգտում են նպաստել քրեական օրենսդրությունը խախտած համարվող, մեղադրվող կամ մեղավոր ճանաչված երեխաներին անմիջականորեն վերաբերող օրենքների, ընթացակարգերի, մարմինների և հիմնարկների սահմանմանը, մասնավորապես,
ա) այն նվազագույն տարիքի սահմանմանը, որից ցածր երեխաները համարվում են անընդունակ խախտելու քրեական օրենսդրությունը,
բ) անհրաժեշտության և ցանկալիության դեպքում այդպիսի երեխաների հետ առանց դատաքննության վարվելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն՝ մարդու իրավունքների լիակատար պաշտպանության և իրավական երաշխիքների պահպանման պայմանով:
4. Անհրաժեշտ է այնպիսի բազմազան միջոցառումների առկայությունը, ինչպիսիք են խնամքը, խնամակալության և հսկողության մասին կանոնակարգը, խորհրդատվական ծառայությունները, փորձաշրջանի նշանակումը, դաստիարակությունը, ուսուցման և մասնագիտական պատրաստության ծրագրերը և խնամքի այլ ձևեր, որոնք փոխարինում են հիմնարկներում ցուցաբերվող հոգածությանը, նպատակ ունենալով երեխայի նկատմամբ ապահովել նրա բարեկեցությունը, ինչպես նաև նրա դրությանն ու հանցագործության բնույթին համապատասխանող վերաբերմունք:
ՀՈԴՎԱԾ 41
Սույն կոնվենցիայում ոչինչ չի կարող վնասել որևէ դրույթի, որն առավել մեծ չափով է նպաստում երեխայի իրավունքների իրագործմանը և պարունակվում է.
ա) մասնակից պետության օրենքում կամ
բ) տվյալ պետության վերաբերմամբ գործող միջազգային իրավունքի այլ նորմերում:
Մաս II
ՀՈԴՎԱԾ 42
Մասնակից պետությունները պարտավորվում են պատշաճ և գործուն միջոցների գործադրմամբ կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին լայնորեն տեղեկացնել ինչպես մեծահասակներին, այսպես էլ երեխաներին: