Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՈԴՎԱԾ 43

1. Սույն կոնվենցիայի համաձայն, մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման գործում ձեռք բերած առաջընթացը քննարկելու նպատակով հիմնվում է Երեխայի իրավունքների կոմիտե, որը կատարում է ստորև նախատեսվող ֆունկցիաները:

2. Կոմիտեն բաղկացած է բարոյական բարձր հատկանիշներ ունեցող և սույն կոնվենցիայի ընդգրկած բնագավառում իրենց իրավասությամբ ճանաչման արժանացած տասը փորձագետներից: Կոմիտեի անդամներն ընտրվում են մասնակից պետությունների կողմից իրենց քաղաքացիների թվից և հանդես են գալիս անհատական կարգով, ընդ որում, ուշադրություն է դարձվում աշխարհագրական բաժանման արդարացիությանը, ինչպես նաև իրավական գլխավոր համակարգերին:

3. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, ցուցակի մեջ մտած այն անձանց թվից, որոնց առաջացրել են մասնակից պետությունները: Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է առաջադրել մեկ անձ իր քաղաքացիների թվից:

4. Կոմիտեի կազմի առաջին ընտրությունները կատարվում են ոչ ուշ, քան սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, իսկ հետագայում՝ երկու տարին մեկ: Համենայն դեպս, յուրաքանչյուր ընտրության օրվանից չորս ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նամակով դիմում է մասնակից պետություններին՝ առաջարկելով երկու ամսվա ընթացքում ներկայացնել իրենց թեկնածուներին: Այնուհետև գլխավոր քարտուղարն այբբենական կարգով կազմում է նման ձևով առաջադրված անձանց ցուցակը, նշելով առաջադրվող մասնակից պետությունները, և այդ ցուցակը ներկայացնում սույն կոնվենցիայի մասնակից պետություններին:

5. Ընտրությունները տեղի են ունենում մասնակից պետությունների խորհրդակցություններում, որոնք հրավիրում է Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում: Այդ խորհրդակցություններում, ուր մասնակից պետությունների երկու երրորդը քվորում է կազմում, կոմիտեի անդամ ընտրված են համարվում այն թեկնածուները, ովքեր ստացել են ամենաշատ ձայները և ներկա գտնված ու քվեարկությանը մասնակցած պետությունների ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը:

6. Կոմիտեի անդամներն ընտրվում են չորս տարի ժամանակով: Իրենց թեկնածության կրկնակի առաջադրման դեպքում նրանք ունեն վերընտրվելու իրավունք: Առաջին ընտրությունների ժամանակ ընտրված հինգ անդամների լիազորությունների ժամկետը լրանում է երկրորդ տարվա վերջում, այդ հինգ անդամների անունները որոշվում են խորհրդակցության նախագահի կողմից՝ առաջին ընտրություններից անմիջապես հետո անցկացվող վիճակահանությամբ:

7. Կոմիտեի որևէ անդամի մահվան կամ պաշտոնաթողության դեպքում, կամ եթե նա որևէ պատճառով այլևս չի կարող կատարել կոմիտեի անդամի պարտականությունները, կոմիտեի անդամին առաջադրած մասնակից պետությունը իր քաղաքացիների թվից մնացած ժամանակի համար կոմիտեի հավանությամբ նշանակում է այլ փորձագետ։

8. Կոմիտեն սահմանում է ընթացակարգի իր կանոնները:

9. Կոմիտեն ընտրում է իր պաշտոնատար անձանց՝ երկու տարի ժամանակով:

10. Կոմիտեի նստաշրջաններն, իբրև կանոն, անց են կացվում Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում կամ կոմիտեի որոշած ցանկացած այլ հարմար վայրում: Կոմիտեի նստաշրջաններն, իբրև կանոն, անց են կացվում ամեն տարի: Կոմիտեի նստաշրջանների տևողությունը որոշվում և անհրաժեշտության դեպքում վերանայվում է սույն կոնվենցիայի մասնակից պետությունների խորհրդակցությունում՝ Գլխավոր ասամբլեայի հավանությամբ:

11. Սույն կոնվենցիայի համաձայն, իր ֆունկցիաներն արդյունավետ կատարելու համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կոմիտեին տրամադրում է Անհրաժեշտ աշխատակազմ և նյութական միջոցներ։

12. Սույն կոնվենցիայի համաձայն հիմնված կոմիտեի անդամները Գլխավոր ասամբլեայի