ծագումը, ազգային փոքրամասնություններին պատկանելը, գույքային, դասային կամ այլ կամ ցանկացած իրավիճակի հետ կապված հատկանիշով, որակավորման հետ կապ չունեցող դիմորդի ունեցած այլ հանգամանքները:
Այս իրավունքի իրացման նպատակով, յուրաքանչյուր Կողմ համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի որակավորման ճանաչման մասին դիմումների քննարկման ժամանակ բացառապես հենվեն դիմողի ունեցած գիտելիքների և կարողությունների վրա:
Ճանաչման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պարտականությունն առաջին հերթին ընկնում է դիմորդի վրա, ով ապահովում է նման տեղեկատվության ճշմարտացիությունը:
Անկախ դիմորդի պարտականություններից, նշված որակավորումները տրամադրող ուսումնական հաստատությունները դիմորդի հարցման դեպքում պարտավոր են ճանաչման համար դիմած կողմին խոհեմ սահմաններում տրամադրել այդ որակավորումն ունեցողի գործի, ուսումնական հաստատության կամ իրավասու մարմնի վերաբերյալ ամբողջական տվյալներ:
Կողմերը հանձնարարում են իրենց կրթական համակարգում ընդգրկված բոլոր ուսումնական հաստատություններին, իսկ նմանօրինակ դեպքերում՝ որակավորման գնահատման նպատակով նրանց կոչ անում, վերը նշված հաստատությունների կողմից տրված որակավորման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մասին բոլոր հիմնավոր հարցում-դիմումները բավարարել:
Դիմումն անհրաժեշտ պահանջներին չհամապատասխանելու ապացուցման պատասխանատվությունն ընկնում է գնահատում իրականացնող մարմնի վրա:
Որակավորման ճանաչմանը օժանդակելու նպատակով, յուրաքանչյուր Կողմ ապահովում է իր կրթական համակարգի մասին հստակ տեղեկատվության ներկայացումը:
Ճանաչման մասին որոշումն ընդունվում է խելամիտ ժամկետում՝ նախապես պայմանավորվելով ճանաչումն իրականացնող իրավասու մարմինների հետ և հաշվի նստելով անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու հարցմանը պատասխանելու ժամանակի հետ:
Եթե ճանաչումը մերժվել է, ապա դիմողին բացատրում են այդ մերժման պատճառները և հայտնվում ավելի ուշ փուլում ճանաչում ստանալու վերաբերյալ իր կողմից ձեռնարկվող միջոցների մասին տեղեկություն:
Եթե ճանաչման հարցը մերժվել է կամ եթե չի ընդունվել ոչ մի տեսակի որոշում, դիմորդը կարող է խելամիտ ժամկետում բողոքարկել որոշումը:
Բարձրագույն կրթության մուտք ապահովող որակավորումների ճանաչում
Յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմերի տրված որակավորումները, որոնք համապատասխանում են այդ Կողմերի բարձրագույն կրթության մուտքի պահանջներին, որպեսզի մուտք ունենան իրենց կրթական համակարգի մասը կազմող ծրագրերին, բացի այն դեպքերից, երբ հնարավոր է էական տարբերություններ լինեն որակավորում ստացած Կողմի որակավորման ընդհանուր պահանջների և ճանաչման համար դիմած Կողմի որակավորման միջև:
Որպես այլընտրանք, Կողմին բավական է այլ Կողմերից մեկում տրված որակավորում ունեցողին, իր իսկ հարցման հիման վրա, հնարավորություն տալ ստանալու այդ որակավորման գնահատումը, իսկ հոդված VI.1-ի դրույթներն այդ դեպքերում կիրառվում են mutatis mutandis /փոփոխություն այն բանի, ինչը ենթակա է փոփոխության/: Այն դեպքում, երբ Կողմում, որտեղ այդ որակավորումը ձեռք է բերվել, որակավորումը տալիս է միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ որոշակի տիպի բարձրագույն փտության ծրագրերին մուտքն ապահովելու հնարավորություն, յուրաքանչյուր այլ Կողմ նման որակավորում ունեցողներին իր բարձրագույն կրթության համակարգը կազմող ուսումնական հաստատություններում համանման ծրագրերին մուտքն ապահովելու հնարավորություն է տալիս, բացի այն դեպքերից, երբ կարող են ապացուցվել մուտքն ապահովող պահանջների միջև էական տարբերությունները Կողմի, որտեղ որակավորումը ձեռք է բերվել, և Կողմում, որտեղ դիմում են այդ որակավորման ճանաչման համար: