2. Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սույն հոդվածի 1-ին կետում շարադրված սկզբունքների կատարումն ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Կոնվենցիան կիրառելիս՝ մասնակից պետությունները պարտավորվում են մեծապես ուշադրության առնել հետագայում Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվելիք հանձնարարականները, որոնք կսահմանեն կրթության բնագավառում խտրականության տարբեր ձևերի դեմ պայքարի միջոցառումներ և նպատակ կունենան ապահովելու հավասար հնարավորություն ու վերաբերմունք կրթության բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովին, վերջինիս սահմանած Ժամկետում ու կարգով ներկայացվող իրենց պարբերական զեկույցներով, տեղեկատվություն են հաղորդում իրենց ընդունած օրենսդրական ու վարչական դրույթների և այն միջոցառումների մասին, որ ձեռնարկել են սույն Կոնվենցիայի կատարման համար, ներառյալ այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են 4-րդ հոդվածում հիշատակված պետական քաղաքականության մշակման և զարգացման համար, ինչպես նաև տեղեկատվություն այդ քաղաքականության իրագործման արդյունքների և խոչընդոտների մասին:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ Կոնվենցիայի երկու կամ ավելի մասնակից պետությունների միջև ծագած ցանկացած վեճ, որը չի լուծվել բանակցությունների միջոցով, վեճի կողմերի խնդրանքով հանձնվում է Միջազգային դատարան, եթե վեճի լուծման այլ միջոցներն արդյունք չեն տալիս:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Կոնվենցիային որևէ վերապահում չի թույլատրվում:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Կոնվենցիան չի սահմանափակում այն իրավունքները, որոնցից անհատները կամ խմբերը կարող են օգտվել երկու կամ ավելի պետությունների միջև կնքված համաձայնագրերի ուժով, եթե այդ իրավունքները չեն հակասում Կոնվենցիայի տառին կամ ոգուն:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Կոնվենցիան կազմված է անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և ֆրանսերեն, բոլոր չորս տեքստերն էլ հավասարազոր են:
ՀՈԴՎԱԾ 12
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման կամ ընդունման Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության անդամ պետությունների կողմից՝ իրենց