Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկզբունքը պետք է տարածվի ինչպես այն անձանց վրա, ովքեր նախապատրաստում են անցել, այնպես էլ այն անձանց վրա, ովքեր մասնագիտական փորձ են ձեռք բերել աշխատանքի ընթացքում:

Պայմանավորվող պետությունները համաձայնվում են.

• պարբերաբար վերանայել տեխնիկական և մասնագիտական կրթության կառուցվածքները, ուսումնական պլանները, ծրագրերը, ինչպես նաև ուսուցման մեթոդները և ուսումնական նյութերը, ինչպես նաև դպրոցական համակարգի և աշխատանքի աշխարհի միջև համագործակցության ձևերը, այնպես, որ ապահովվի նրանց մշտական կապը գիտատեխնիկական առաջընթացի և մշակույթի զարգացման, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղերում և զբաղվածության բնագավառի պահանջմունքների փոփոխության հետ և որպեսզի հաշվի առնվի կրթության ոլորտի նորամուծությունները՝ նպատակ ունենալով ներդնել ավելի արդյունավետ մանկավարժական մեթոդներ,

• որ բոլոր այն անձինք, ովքեր դասավանդում են տեխնիկական և մասնագիտական կրթության բնագավառում, զբաղված լինելով լրիվ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով, իրենց մասնագիտության սահմաններում պետք է ունենան տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև դասավանդման հմտություններ, որոնք համապատասխանում են պարապմունքների տեսակին և մակարդակին,

• որ անձինք, ովքեր դասավանդում են տեխնիկական և մասնագիտական ուսումնական հաստատություններում, պետք է հնարավորություն ունենան մասնագիտացված դասընթացների, իսկ ձեռնարկություններում, գործնական պատրաստվածության միջոցներով կատարելագործել իրենց ունեցած տեխնիկական տեղեկատվությունը, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, որ ենթադրում է նաև մասնակցություն աշխատանքի բնագավառին: Բացի այդ, նրանք պետք է մուտք ունենան մանկավարժական նորամուծությունների բնագավառի տեղեկատվությանը և պատրաստվածությանը, որոնք կարող են օգտագործվել իրենց կոնկրետ մասնագիտությունում, ինչպես նաև համապատասխան գիտական հետազոտություններին և մշակումներին մասնակցելու հնարավորություն ունենալ,

• որ տեխնիկական և մասնագիտական կրթության բնագավառի դասավանդողները և մյուս մասնագետները պետք է հավասար հնարավորություններ ունենան աշխատանքի վերցվելու ոչ խտրական հիմքով և նրանց աշխատանքի վերցնելու պայմանները պետք է ապահովեն իրենց բնագավառներում գիտական կադրերի հավաքագրումը և աշխատանքը,

• նպաստել տեխնիկական և մասնագիտական կրթության բնագավառում գաղափարների, փորձի, նորամուծությունների հավաքմանն ու տարածմանը և ակտիվ մասնակցել դասավանդող կադրերի պատրաստման ծրագրերի և ուսումնական ծրագրերի, մեթոդների, սարքավորումների և դպրոցական դասագրքերի ստանդարտների մասին տեղեկատվության միջազգային փոխանակմանը,

• խրախուսել տեխնիկական և մասնագիտական կրթության բնագավառում արդյունաբերության, առևտրի և տնտեսության այլ բնագավառներում գործածվող միջազգային տեխնիկական նորմերի օգտագործումը,

• նպաստել տեխնիկական և մասնագիտական կրթության շրջանակներում ստացած մասնագիտացման համարժեքության ընդունմանը,

• նպաստել տեխնիկական և մասնագիտական կրթության բնագավառի դասավանդողների, կառավարիչների և այլ մասնագետների միջազգային փոխանակմանը,

• հնարավորություն տալ ուրիշ երկրների, հատկապես զարգացող երկրների աշակերտներին տեխնիկական և մասնագիտական կրթություն ստանալ իրենց ուսումնական հաստատություններում, մասնավորապես նպատակ ունենալով հեշտացնել տեխնոլոգիաների ուսումնասիրության, ձեռքբերման, հարմարվելու, փոխանցելու և գործածելու գործընթացը,

• նպաստել այս բնագավառում բոլոր երկրների միջև համագործակցության զարգացմանը, հատկապես արդյունաբերական զարգացած և զարգացող երկրների հետ, նպատակ ունենալով խրախուսել այդ երկրների տեխնոլոգիաների զարգացմանը: