պահանջում են ընդունել համընդհանուր նորմեր և կարգեր, որոնք պետք է որոշվեն սույն Երաշխավորությամբ.
- ուսուցիչների որոշիչ դերից կրթության զարգացման մեջ և այն ներդրումից նրանում, որ նրանք ունենում են մարդկային էակի և ժամանակակից հասարակության զարգացման մեջ,
- ուսուցիչների համար այն պայմանների ապահովման անհրաժեշտությունից, որը համապատասխանում է նրանց դերին,
- ուշադրության արժանացնել այն սահմանադրական վիճակների և ավանդույթների մեծ բազմազանությանը, որոնք տարբեր երկրներում որոշում են կրթության համակարգը և կազմակերպումը,
- գործող միջազգային հռչակագրերի կարգավիճակները, որոնք գործածելի են ուսուցիչների համար և, մասնավորապես, այնպիսի միջազգային արձանագրությունները, որոնք ընդունվել են աշխատանքի միջազգային մարմնի գլխավոր կոնֆերանսի կողմից և վերաբերում են մարդու հիմնական իրավունքներին, ինչպես՝
1. 1948 թվականի Կազմակերպության իրավունքների պաշտպանության և միավորումների ազատության վերաբերյալ Հռչակագիրը:
2. 1949 թվականի Անձնակազմային պայմանագրերի կազմակերպման և կնքման իրավունքի վերաբերյալ Հռչակագիրը:
3. 1951 թվականի Հավասար արժեքավորության աշխատանքի համար հավասար պարգևատրման վերաբերյալ Հռչակագիրը:
4. 1958 թվականի Աշխատանքի և կրթության ոլորտներում խտրականության վերաբերյալ Հռչակագիրը:
5. 1960 թվականի Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարին ուղղված Հռչակագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի՝ կրթության, գիտության և մշակույթի հարցերով Գլխավոր կոնֆերենցիայի կողմից:
6. Ազգային կրթության մասին սկզբնական և միջին դպրոցների ուսուցիչների պատրաստման և վիճակի զանազան կողմերի վերաբերյալ հանձնարարականներ, որոնք ընդունվել են Միջազգային կոնֆերենցիայի կողմից:
7. Հետագայում նշելով ՄԱԿ-ի լուսավորության բյուրոյի և Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության հետ ժողովրդական կրթության հարցերով համատեղ գումարված Միջազգային կոնֆերանսի ժամանակ ընդունված սկզբնական, միջնակարգ դպրոցների ուսուցիչների իրավիճակի և տարբեր տեսանկյուններով վերապատրաստումների մասին երաշխավորությունները, ինչպես նաև 1962 թվականին Կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից ընդունած Մասնագիտական և տեխնիկական կրթության հարցերով երաշխավորությունը,
- ձգտելով լրացնել գործող նորմերը, որոնք հատկապես' վերաբերում են ուսուցիչների իրավիճակի հիմնախնդիրներին, մասնավորապես ուսուցիչների թվապակասին,
ընդունում է սույն Երաշխավորությունը /հանձնարարականը/:
Տվյալ հանձնարարականներում՝
ա. «ուսուցիչ» բառը ընդգրկում է բոլոր անձանց, ովքեր զբաղվում են դպրոցականների ուսուցմամբ և դաստիարակությամբ,
բ. ուսուցիչների նկատմամբ կիրառվող «դիրք» հասկացությունը միաժամանակ նշանակում է հասարակական դիրք, որը դրանց հետ ուժի մեջ է դնում հարգանքը, կապված նրանց գործառույթների կարևորության և նրանց կողմից այդ գործառույթների իրականացման կարևորության հետ, ինչպես նաև աշխատանքային պայմանների այլ մասնագիտական խմբերի հետ համեմատության մեջ վերցրած, պարգևատրումներն ու այլ նյութական արտոնությունները, որոնցից նրանք օգտվում են:
Կիրառման ոլորտը
Հանձնարարականները գործածելի են պետական և մասնավոր միջնակարգ դպրոցների կամ