ավելի ցածր ուսումնադաստիարակչական հաստատությունների բոլոր՝
- միջնակարգի և թերի միջնակարգի,
- հանրակրթականի,
- տեխնիկականի,
- մասնագիտական կրթական հաստատությունների,
- գեղարվեստական կրթական հաստատությունների,
- սկզբնական դպրոցների,
- մանկապարտեզների ուսուցիչների նկատմամբ:
Ղեկավար սկզբունքները
Ուսուցման առաջին տարիներից, կրթությունը պետք է ունենա՝
- մարդկային անհատի համակողմանի զարգացման և հասարակության հոգևոր, բարոյական, սոցիալական, մշակութային և տնտեսական առաջընթացի նպատակ,
- ինչպես նաև մարդու հիմնական իրավունքների և ազատությունների հանդեպ խորը հարգանքի ներդրում,
- այդ արժեքների շրջանակում ամենամեծ նշանակությունը պետք է տրվի այն արժեքներին, որոնց կոչված է կրթությունը՝ ներդնելու իր ավանդը բոլոր ժողովուրդների, ռասաների կամ կրոնական խմբերի խաղաղության, փոխհասկացության, հանդուրժողականության և բարեկամության գործում:
Կրթության զարգացումը նշանակալի չափով կախված է ուսուցիչների որակավորումից և վարպետությունից և յուրաքանչյուրի մարդկային, մանկավարժական և մասնագիտական որակներից:
Կրթության մեջ ուսուցիչների կարգավիճակը պետք է համապատասխանի նրա նպատակներից և խնդիրներից բխող պահանջմունքներին: Պետք է ընդունել, որ այդ նպատակներին և խնդիրներին լրիվ հասնելու համար ծայրահեղորեն անհրաժեշտ է, որ ուսուցիչներն ունենան համապատասխան կարգավիճակ և որպեսզի իրենց մասնագիտությունը շրջապատված լինի հանրային հարգանքով, որը նրանք վաստակել են /որին արժանի են/:
Սրանից հետևում է, որ մանկավարժական գործունեությունը բարձրորակ մասնագիտություն է, որը մեծ նշանակություն ունի ողջ հասարակության համար և պահանջում է ուսուցիչներից խորը գիտելիքներ և հատուկ վարպետություն, որը ձեռք է բերվում մշտական և անընդմեջ կրթությամբ: Այն պարտադրում է նաև սովորողների կրթության և ուսումնական հաստատություններում առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար ունենալ անհատական և կոլեկտիվ պատասխանատվության զգացում: Պետությունները պարտավոր են մանկավարժական գործունեությունը համարել բարձր որակավորում ունեցող մասնագիտություն:
Մանկավարժության և ուսուցիչների աշխատանքի բոլոր կողմերը պետք է ազատ լինեն ռասայից, մաշկի գույնից, սեռից, քաղաքական հայացքներից, ազգային կամ սոցիալական կարգավիճակից բխող ամեն տեսակ խտրականություններից:
Ուսուցիչների աշխատանքային պայմանները պետք է առավելագույն չափով բարենպաստ լինեն ուսուցման արդյունավետության համար և պետք է թույլ տան նրանց իրենց լրիվ նվիրել իրենց մասնագիտական գործունեությանը:
Պետք է ընդունել, որ ուսուցչական կազմակերպությունները կարող են մեծ ներդրում ունենալ կրթության զարգացման մեջ և դրա համար պետք է նրանց ներգրավել կրթության ոլորտում քաղաքականության մշակման մեջ:
Կրթության ոլորտի նպատակները և քաղաքականությունը
Յուրաքանչյուր երկրում պետք է ընդունվեն որոշակի ծավալի կանոններ կրթության ոլորտում ընդհանուր քաղաքականության մշակման համար, որը համապատասխանում է վերը նշված կառավարման սկզբունքներին՝ ընդգրկելով ցանկացած անհրաժեշտ մարդկային կամ այլ ռեսուրսներ: Դրա հետ մեկտեղ պետական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն ուսուցիչների դիրքի վրա հետևյալ սկզբունքների և նպատակների ազդեցություններին՝