Քաղաքականությունը, որը որոշում է ուսուցիչների նախապատրաստումը, պետք է ուշադրության արժանացնի հասարակության մեջ ուսուցիչների որոշակի քանակ ապահովելու պահանջմունքը: Տվյալ ուսուցիչները պետք է ունենան հետևյալ որակները՝
- բարոյական,
- ինտելեկտուալ,
- ֆիզիկական,
- խորը գիտելիքներ,
- համապատասխան կարողություններ և հմտություններ:
Այդ պահանջմունքի բավարարման համար ժողովրդական կրթության մարմինները պետք է մանկավարժական գործունեությանը պատրաստելը դարձնեն հաճելի և ապահովեն մանկավարժական ուսումնական հաստատություններում բավարար քանակի տեղեր: Մանկավարժական կրթական հաստատություններ ընդունվելու իրավունքից պետք է օգտվեն այն մարդիկ, ովքեր ունեն՝
- համապատասխան միջնակարգ կրթություն;
- որոնք տիրապետում են այնպիսի անձնային որակների, որոնք պահանջվում են ուսուցիչներից:
Պահպանելով մանկավարժական ուսումնական հաստատություն ընդունվելու ընդհանուր կանոնները՝ կարելի է թույլատրել այնպիսի մարդկանց ընդունելությունը, որոնք չեն համապատասխանում մի քանի պահանջների կրթության տեսանկյունից, բայց տիրապետում են օգտակար փորձի, մասնավորապես՝ տեխնիկական և մասնագիտական բնույթի:
Մանկավարժական ուսումնական հաստատությունների շրջանավարտները պետք է հնարավորություն ունենան ստանալ ֆինանսական օգնություն կամ կրթաթոշակ, ինչը նրանց կապահովեր ուսուցման և կյանքի նորմալ պայմանները: Ժողովրդական կրթության մարմինները պետք է ձգտեն հնարավորին չափով ստեղծել ուսուցիչների անվճար պատրաստման համակարգ: Պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ուսուցիչների դիպլոմները միջազգային ճանաչում ստանան, ինչը նրանց իրավունք կտա դասավանդել միջազգային պլանում համաձայնեցված համապատասխան նորմերով:
Ուսուցիչների պատրաստման ծրագրերը
Ուսուցիչների պատրաստման ծրագրի նպատակը պետք է լինի՝
- համակրթական պատրաստման ընդարձակումը,
- յուրաքանչյուր ուսանողի անձնային մշակույթի բարձրացումը,
- նրա կողմից ուրիշներին ուսուցանելու և դաստիարակելու կարողության տիրապետումը,
- նրա կողմից ազգային և միջազգային պլանում լավ մարդկային հարաբերություններ հաստատելու վրա հենված սկզբունքների իմացությունը:
Ուսուցիչների պատրաստման ծրագրերը պետք է իրենց հիմքում ներառեն հետևյալները՝
ա. ընդհանուր առարկաներ,
բ. մանկավարժության հետ կապված փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի հիմունքների ուսումնասիրում, մանկավարժության, համեմատական մանկավարժության, տարբեր առարկաների դասավանդման մեթոդիկաների տեսության և պատմության ուսումնասիրում, ինչպես նաև մանկավարժության ոլորտում փորձարարության հիմքերի ուսումնասիրում,
գ. դասավանդման հետագա ոլորտին վերաբերող առարկաների ուսումնասիրում,
դ. բարձր որակավորում ունեցող դասավանդողների ղեկավարությամբ ուսումնական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներից մանկավարժական պրակտիկա:
Բոլոր ուսուցիչները պետք է անցնեն ընդհանուր, հատուկ և մանկավարժական պատրաստվածություն համալսարաններում կամ համալսարանների հետ համեմատելի մանկավարժական ուսումնական հաստատություններում կամ էլ ուսուցիչներ պատրաստող հատուկ հաստատություններում:
Ուսուցիչների պատրաստման ծրագրերի բովանդակությունը կարող է լինել զանազան՝ կախված այն խնդիրներից, որոնք նրանք պետք է կատարեն տարբեր տեսակի ուսումնական հաստատություններում,