Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպիսիք, ինչպիսիք են արատներով երեխաների համար ուսումնական հաստատությունները կամ մասնագիտատեխնիկական դպրոցները:

Մանկավարժական հաստատությունների ուսումնական պլանները կարող են նախատեսել սեփական մանկավարժական պատրաստությունը՝ կա՛մ միաժամանակ անցնելով ընդհանուր և հատուկ առարկաներ, կա՛մ դրանք անցնելուց հետո:

Պետք է հաշվի առնել սկզբնական, միջին, մասնագիտական կամ հատուկ դպրոցների համար բոլոր ուսուցիչների պատրաստման ապահովման ցանկալիությունը:

Մանկավարժական ուսումնական հաստատությունները

Մանկավարժական ուսումնական հաստատությունների դասավանդողները պետք է տիրապետեն որակավորման, որը թույլ կտա նրանց իրենց առարկաների դասավանդումն անցկացնել այն մակարդակով, որը համեմատելի է բարձր ուսումնական հաստատություններում ընդունված մակարդակի հետ: Մանկավարժական առարկաներ դասավանդողները պետք է դպրոցում դասավանդելու փորձ ունենան և, հնարավորության դեպքում, պարբերաբար պետք է թարմացնեն այդ փորձը դպրոցում մանկավարժական պրակտիկա անցնելու ճանապարհով:

Հարկ է խրախուսել մանկավարժական առարկաների բնագավառում կատարվող հետազոտություններն ու փորձարարությունները՝ դասավանդողների և ուսանողների համար ուսումնական հաստատություններում ստեղծելով բարենպաստ պայմաններ հետազոտական աշխատանքի համար և այդ ուսումնական հաստատությունները ապահովելով անհրաժեշտ միջոցներով և սարքավորումներով: Դասավանդողները, ովքեր ապագա ուսուցիչներ են պատրաստում պետք է տեղյակ լինեն գիտության տվյալ բնագավառում իրականացված հետազոտությունների արդյունքներին և փորձեն դրանք դարձնել իրենց ուսանողների արժանիքը:

Ինչպես սովորողները, այնպես էլ դասավանդողները պետք է հնարավորություն ունենան արտահայտել իրենց կարծիքները այն իրավիճակների վերաբերյալ, որոնք կարգավորում են կրթական հաստատության կյանքը, աշխատանքը և կարգապահությունը:

Մանկավարժական կրթական հաստատությունները պետք է իրենց ներդրումն ունենան կրթության զարգացման մեջ, դպրոցներում հետազոտությունների արդյունքների և դասավանդման նոր մեթոդիկաների տարածման մեջ, ինչպես նաև իրենց աշխատանքում կիրառեն դպրոցների և ուսուցիչների փորձը:

Մանկավարժական կրթական հաստատությունները, յուրաքանչյուրը առանձին կամ միասնական կամ էլ այլ ուսումնական հաստատությունների և ժողովրդական կրթության համապատասխան մարմինների հետ համագործակցելով, պետք է հաստատեն ուսանողի կողմից պատրաստման դասընթացների բավարարող ավարտը:

Ժողովրդական կրթության մարմինները, համագործակցելով մանկավարժական ուսումնական հաստատությունների հետ, պետք է միջոցներ ձեռնարկեն այն բանի համար, որպեսզի ուսումնական հաստատության շրջանավարտներին ապահովեն աշխատանքով, որը համապատասխանում է նրանց որակավորմանը և ընտանեկան վիճակին:

Ուսուցիչների կատարելագործումը

Ժողովրդական կրթության մարմինները և իրենք՝ ուսուցիչները, պետք է ընդունեն ուսուցիչների կատարելագործման անհրաժեշտությունը կրթության բովանդակության ու որակի, ինչպես նաև դասավանդման մեթոդիկաների համակարգային բարելավման համար:

Ժողովրդական կրթության մարմինները, ուսուցիչների կազմակերպությունների հետ խորհրդակցելով, պետք է նպաստեն կատարելագործման հաստատությունների ստեղծմանը, որոնք անվճար տրամադրվում են բոլոր ուսուցիչներին:

Այդ կատարելագործման հաստատությունների համակարգում տարվող աշխատանքներին, ուսուցիչներին լայն ընդգրկվածություն ապահովելու համար պետք է ներգրավել ուսումնական և մշակութային հաստատություններ, ինչպես նաև ուսուցչական կազմակերպություններ: Պետք է կազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, մասնավորապես այն ուսուցիչների համար, ովքեր վերսկսում են իրենց մանկավարժական գործունեությունը որոշակի աշխատանքային դադարից հետո: