Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուսուցիչների համար հարկ է կազմակերպել դասընթացներ և ձեռնարկել այլ միջոցներ, որոնք թույլ կտան նրանց բարձրացնել իրենց որակավորումը, չափել և ընդարձակել իրենց գործունեոււթյան դաշտը, առաջ ընթանալ ծառայության մեջ, ծանոթանալ ինչպես իրենց առարկայի ոլորտի նորագույն ձեռքբերումներին, այնպես էլ դրանց դասավանդման մեթոդիկայի ոլորտին:

Պետք է միջոցներ ձեռնարկվեն նրա համար, որպեսզի ուսուցիչների տրամադրության տակ դրվեն գրքեր և այլ ուսումնական ձեռնարկներ՝ բարձրացնելու համար նրանց ընդհանուր մշակութային մակարդակը և մասնագիտական որակավորումը:

Ուսուցիչներին տրամադրելով բոլոր հնարավոր արտոնությունները որակավորման բարձրացման համար, առավելագույն որակ ստանալու նպատակով հարկ է խրախուսել մասնագիտական կատարելագործման համար նրանց կողմից կիրառվող բոլոր ձևերն ու հնարավորությունները:

Ժողովրդական կրթության մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի դպրոցներին հնարավորություն տրվի օգտվել ինչպես իրենց կողմից ուսումնասիրվող առարկաների բնագավառում իրենց հետաքրքրող հետազոտություններից, այնպես էլ դրանց դասավանդման մեթոդիկաների ոլորտում կատարված հետազոտություններից:

Իրավասու իշխանությունները պետք է խրախուսեն ուսուցիչներին և հնարավորին չափ օգնեն նրանց իրագործել կոլեկտիվ և անհատական շրջագայություններ երկրի ողջ տարածքով և արտերկիր՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնագիտական որակավորումը:

Աշխատանքի պայմաններն ու առաջխաղացումը աշխատանքում

Դասավանդման գործունեության սկիզբը

Քաղաքականությունը, որը որոշում է աշխատանքի ընդունելու պայմանները, պետք է հստակ որոշված լինի համապատասխան մակարդակում ուսուցչական կազմակերպությունների հետ համագործակցելիս, ինչպես նաև պետք է մշակված լինեն վիճակներ, որոնք որոշում են ուսուցիչների իրավունքներն ու պարտականությունները:

Աշխատանքի ընդունելիս ուսուցիչների համար փորձնական ժամկետը պետք է ինչպես ուսուցիչների կողմից, այնպես էլ գործատուների կողմից դիտարկվի որպես հնարավորություն սկսնակ ոսուցիչներին խրախուսելու և աշխատանքի հետ օգտակար կերպով ծանոթացնելու համար, համապատասխան մասնագիտական նորմերի ստեղծման և պահպանման համար, ինչպես նաև հենց ուսուցիչների կողմից դասավանդման փորձի ձեռքբերման համար: Փորձնական ժամկետի սովորական շարունակականությունը պետք է հայտնի լինի նախապես և դրա բավարար ավարտի պայմանները պետք է խիստ վերաբերեն մասնագիտական գործիմացությանը: Եթե փորձնական շրջանի ընթացքում ուսուցչի աշխատանքը համարվում է անբավարար, նա պետք է տեղեկացվի իր նկատմամբ եղած դժգոհությունների մասին, իրավունք ունենա շտկել դրանք:

Առաջխաղացումը ծառայության մեջ

Ուսուցիչները, անհրաժեշտ որակավորման առկայության դեպքում, պետք է հնարավորություն ունենան աշխատանքում անցում կատարել կրթական մի սանդղակից մյուսին կամ մի տեսակի դպրոցից մյուսը:

Կրթական համակարգի կազմակերպումը և կառուցվածքը, ներառելով յուրաքանչյուր դպրոցի կազմակերպումն ու կառուցվածքը, պետք է ուսուցիչներին ապահովեն բավարար հնարավորությամբ լրացուցիչ գործառույթներ իրականացնելու համար, այն պայմանով, որ վերջիններս չեն վնասի նրանց դասավանդման որակին ու կանոնավորմանը:

Անցումը նոր պաշտոնի պետք է հենվի տվյալ պաշտոնի համար ուսուցչի որակավորման օբյեկտիվ գնահատականի վրա՝ մասնագիտական չափանիշներին խիստ համապատասխան:

Ուսուցիչներին պետք է ապահովել բավարար երաշխիքներով ինքնակամ գործողությունների դեմ, որոնք շոշափում են նրանց մասնագիտական դիրքը:

Ընտանիք ունեցող ուսուցչուհիներ

Ամուսնությունը չպետք է համարվի արգելք կին-ուսուցչուհիներին աշխատանքի նշանակելու կամ աշխատանք առաջարկելու համար, ինչպես նաև չպետք է ազդի աշխատանքի պարգևատրման կամ այլ պայմանների վրա։