Երեխաներ ունեցող կին ուսուցիչներին պետք է խրախուսել շարունակելու մանկավարժական գործունեությունը՝ թույլ տալով նրանց լրացուցիչ չվճարվող արձակուրդներ վերցնել իրենց խնդրանքով երեխայի ծնունդից հետո մինչև մեկ տարի՝ պաշտոնի պահպանմամբ և բոլոր իրավունքների փարժեք երաշխավորությամբ, որ բխում է այդ պաշտոնի աշխատանքից:
Ուսուցիչների փոխանակում
Կրթության մարմինները պետք է ընդունեն այն օգուտը, որ ունեն կրթության զարգացման և հենց ուսուցիչների համար, երկրների միջև մասնագիտական և մշակութային փոխանակություններից և ուսուցիչների արտասահման մեկնելուց: Այդ մարմինները պետք է ձգտեն ընդարձակել այդ հնարավորությ՛ունները և ուսուցչական փորձը, որ ձեռք են բերում նրանք արտասահմանում:
Այդպիսի փոխանակումների համար ուսուցիչների ընտրությունը պետք է կատարվի առանց որևէ խտրականության, և նրանք չպետք է դիտարկվեն որպես այս կամ այն քաղաքական հայացքներ ունեցող ուսուցիչներ:
Արտասահման ուսման և աշխատանքի մեկնող ուսուցիչներին պետք է տրվեն անհրաժեշտ արտոնություններ և պատշաճ ձևով ապահովեն նրանց պաշտոնները և դիրքերը:
Ուսուցիչներին պետք է խրախուսել, որպեսզի նրանք կիսեն իրենց այն մանկավարժական փորձը, որ ձեռք են բերում արտասահմանում:
Դպրոցական շենքեր
Դպրոցները ընդհանուր ծրագրով և մտածված նախագծով պետք է հրապուրիչ լինեն, թույլ տան մանկավարժության ձեռքբերումների ներդրումը: Պետք է թույլ տալ դրանք օգտագործել արտադասարանական միջոցառումների համար հատկապես գյուղական շրջաններում՝ որպես հասարակական միջոցառումների կենտրոններ, դպրոցները պետք է կառուցվեն ամուր նյութերից, հաստատված սանիտարական նորմերի և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան, հարմարեցված լինեն տարբեր ուսումնական նպատակներով օգտագործման համար, լինեն հարմար և տնտեսող՝ շահագործման առումով:
Իշխանությունները պետք է հետևեն, որպեսզի դպրոցական շենքերը պահվեն կարգուկանոնով և որպեսզի ոչ մի վտանգ չսպառնա ուսուցիչների ու աշակերտների առողջությանն ու անվտանգությանը:
Նոր դպրոցների կառույցները նախագծելիս պետք է խորհրդակցել ուսուցիչների ներգայացուցիչների հետ: Նոր շենքեր կառուցելիս կամ հները ընդարձակելիս պետք է խորհրդակցել համապատասխան դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ:
Հատուկ պայմաններ գյուղական և հեռավոր շրջանների ուսուցիչների համար
Քաղաքային կենտրոններից հեռու շրջաններում պետական մարմիններն ուսուցիչներին և նրանց ընտանիքներին պետք է ապահովեն նորմալ բնակարանով, գերադասելի է անվճար կամ էլ բնակարանային նպաստի վճարմամբ:
Այն երկրներում, որտեղ բացի սովորական մանկավարժական պարտականություններից ուսուցիչները պետք է մասնակցեն համայնքային միջոցառումներին և խրախուսեն դրանց անցկացումը, սոցիալ-տնտեսական զարգացման պլանները և ծրագրերը, պետք է հաշվի առնեն ուսուցիչներին համապատասխան բնակարանային պայմաններով ապահովելը:
Հեռավոր շրջաններում գտնվող դպրոցներ նշանակվելու կամ փոխադրվելու դեպքում ուսուցիչներին և նրանց ընտանիքներին պետք է վճարել ճանապարհածախս:
Այդպիսի շրջաններում անհրաժեշտության դեպքում ուսուցիչներին պետք է տրվեն հատուկ արտոնություններ ուղևորությունների համար, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց որակավորման մակարդակը:
Այն ուսուցիչներին, ովքեր փոխադրվել են հեռավոր շրջաններ, խրախուսելու համար՝ արձակուրդ գնալիս տարին մեկ անգամ փոխհատուցել ճանապարհածախսը՝ աշխատավայրից մինչև նրանց մշտական բնակության վայրը:
Այն դեպքերում, երբ ուսուցիչներն աշխատում են առանձնապես դժվար պայմաններում, նրանց պետք է փոխհատուցում վճարել: Այս հանգամանքը պետք է հաշվի առնվի նաև