Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենսաթոշակի նշանակման ժամանակ՝ հատկացնելով հատուկ հավելավճար:

Ուսուցիչների աշխատավարձը

Ուսուցիչների դիրքի վրա ազդող բազմազան փաստարկների մեջ հատուկ ուշադրություն պետք է հատկացվի աշխատավարձին, քանի որ ժամանակակից պայմաններում, ի շարս այլ փաստարկների, ինչպիսին է հասարակության մեջ ունեցած դիրքը, մասնագիտության նկատմամբ հարգանքը, զգալի չափով կախված են տնտեսական վիճակից:

Ուսուցիչների աշխատավարձը պետք է.

ա. համապատասխանի մանկավարժական գործունեության իմաստին, ինչպես նաև ուրիշ պարտականություններին, որ դրվում են նրանց վրա մանկավարժական գործունեության սկզբից,

բ. ամենաքիչը այն համարժեք պետք է լինի ուրիշ մասնագիտությունների մարդկանց վճարվող աշխատավարձին, որ պահանջում է համանման մասնագիտացում,

դ. միջոցներ հատկացնել ուսուցիչներին, որոնցով հնարավոր կլինի ապահովել նրանց և նրանց ընտանիքներին բավարար կենսամակարդակ և որը հնարավորություն կտա բարձրացնել իրենց որակավորումը, կրթությունը շարունակելու և մշակութային մակարդակը բարձրացնելու է ճանապարհով,

դ. հաշվի առնել այն փաստը, որ որոշակի պաշտոններ պահանջում են ավելի բարձր մասնագիտացում, ավելի մեծ փորձ և մեծ պարտականություններ:

Ուսուցիչների աշխատավարձը պետք է որոշվի դրույքների սանդղակներին համապատասխան` մշակված ուսուցչական կազմակերպությունների հետ համաձայնեցված: Որակյալ ուսուցիչները, ովքեր անցնում են փորձաշրջան կամ աշխատում են ժամանակավոր, ոչ մի դեպքում չպետք է վճարվեն ավելի ցածր դրույքներով, քան նրանք, որոնք հաստատված են դրույքավոր մանկավարժների համար:

Տարակարգերը, որոնցից կազմված է աշխատավարձը, պետք է որոշվեն այնպես, որպեսզի թույլ չտրվեn անարդար կամ աննորմալ իրավիճակներ, որոնք հանգեցնում են ուսուցիչների տարբեր խմբերի միջև անհամաձայնության:

Այն դեպքում, երբ ուսումնական ծանրաբեռնվածությունը գերազանցում է առավելագույն նորման, ուսուցիչը պետք է ստանա լրացուցիչ վճար` համաձայնեցված սանդղակին համապատասխան։

Աշխատավարձի տարբերությունները պետք է հիմնվեն օբյեկտիվ չափանիշների վրա

  • որակավորման մակարդակը,
  • մասնագիտական աշխատանքային ստաժը,
  • պատասխանատվության աստիճանը,
  • դրույքաչափերի ստորին և վերին մակարդակների միջև խելամիտ հարաբերակցությունը:

Մասնագիտական և տեխնիկական առարկաների այն ուսուցիչների վարձի ելակետային մակարդակը հաստատելիս, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, պետք է ուշադրություն դարձնել նրանց գործնական պատրաստվածությանը և փորձի արժեքավորությանը:

Ուսուցիչների աշխատավարձը պետք է հաշվարկվի տարեկան հիմքի վրա:

Պետք է հաշվի առնել աշխատավարձի բարձրացումը յուրաքանչյուր մասնագիտության շրջանակներում դրույքներին հավելավճարների ճանապարհով որոշակի ժամանակահատվածում, գերադասելի է՝ ամեն տարի:

Աշխատավարձի հիմնական սանդղակի նվազագույն մակարդակից առավելագույնի անցման ժամկետը չպետք է գերազանցի 10-15 տարին:

Ուսուցիչները պետք է լրավճար ստանան աշխատավարձի փորձաշրջան անցնելու կամ ժամանակավոր աշխատանքի ընթացքում:

Ուսուցիչների դրույքների սանդղակները պետք է ժամանակ առ ժամանակ վերանայել, հաշվի առնելով այնպիսի փաստարկներ, ինչպես կյանքի գնի բարձրացումն է, երկրում կենսամակարդակի բարձրացումը, աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքը կամ համընդհանուր աշխատավարձի բարձրացման միտումը:

Այն դեպքում, երբ գործում է դրույքների վերանայման համակարգ, որն ավտոմատ կերպով