են, օրինակ, դասարանների չափազանց ընդլայնումը կամ ուսուցիչների ուսումնական ծանրաբեռնվածությունը, որոնք համատեղելի չեն կրթության նպատակների և խնդիրների հետ ու վնաս են հասցնում երեխաներին, որի համար կրթության մարմինները պետք է շտապ կարգով քայլեր ձեռնարկեն՝ ուղղված այդպիսի միջոցներ ընդունելու անհրաժեշտության վերացմանը:
Զարգացող երկրներում, որտեղ ուսուցիչների սուր պակասի պայմաններում կարող է պահանջ առաջանալ նրանց արագացված պատրաստմանը, պետք է միաժամանակ իրագործել որակավորված ուսուցիչների պատրաստումը, որոնք ունակ են ազդել կրթության վրա և ղեկավարել այն:
Ուսանողներին, որոնց ընդունում են այդպիսի պատրաստման կարճաժամկետ դասընթացներում, պետք է առաջադրվեն նույն պահանջները, ինչ սովորական մանկավարժական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ կամ նույնիսկ ավելի բարձր, որպեսզի նրանք հետագայում ավարտեն իրենց կրթությունը:
Կարճաժամկետ պատրաստություն ստացած ուսուցիչներին պետք է հնարավորություն և հատուկ առավելություն տրվի, ներառյալ աշխատավարձի լրիվ պահպանմամբ արձակուրդներ, որ¬ պեսզի նրանք կարողանան ավարտել ուսումնառությունն աշխատելու ընթացքում:
Հնարավորության չափով բավարար պատրաստություն չունեցող ուսուցիչները պետք է աշխատեն որակավորված ուսուցիչների հսկողության և ղեկավարության տակ:
Այս ուսուցիչների աշխատանքը շարունակելու պայման պետք է լինի մանկավարժական կրթության ձեռքբերումը կամ ավարտելը:
Իշխանությունները պետք է ընդունեն, որ ուսուցիչների հասարակական և տնտեսական վիճակի, նրանց կյանքի և աշխատանքի պայմանների բարելավումը, ծառայողական առաջխաղացման հնարավորությունները լավագույն միջոցներն են հաղթահարելու բանիմաց և փորձառու ուսուցիչների պակասը, ինչպես նաև նախապայման՝ կրթության համակարգում բավականաչափ որակավորված անձանց ներգրավելու և պահպանման համար:
Գլուխ 14.5. Եվրոպական կրթաիրավական տարածքը և «Բոլոնյան գործընթացը»
14.5.1. Եվրոպական կրթաիրավական տարածքը
Կրթական հարցերով միջազգային իրավունքի աղբյուրների մեջ առավել կարևորագույն նշանակություն ունեն Եվրախորհրդի կողմից ընդունված ակտերը, որի անդամ է հանդիսանում Հայաստանը:
1994 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների և կրթության վերաբերյալ Վիեննայի վեհաժողովում ընդունվեց 1995-2004 թթ. Մարդու իրավունքների ՄԱԿ-ի տասնօրյակի պաշտոնական հռչակագիրը և մշակվեց Տասնամյակի գործունեության Պլան: Նշված Պլանի շրջանակներում շեշտը դրվեց համաեվրոպական ոգով քաղաքացիական դաստիարակության վրա: Տասնամյակի նպատակն էր՝ այն ավարտելով օրենքի ուժ տալ մարդու կրթական իրավունքները հարգելու պահանջին և ազգային օրենսդրությունում համապատասխան ուղղության ամրագրմանը: Տվյալ փաստաթուղթը ենթադրում և ուղղորդում է եվրոպական երկրներին՝ մշակել ամբողջ աշխարհում համընդհանուր պարտադիր դպրոցական կրթության քաղաքականություն մարդու հիմնական իրավունքների պաշտպանության հիման վրա և արդարացնում է համակարգված և մոտիվացված կրթության անհրաժեշտությունը:
Պլանի իրականացման նպատակով պետությունների կառավարությունները ակտիվ դերակատարում պետք է ունենային ծրագրի ներդրման գործում, դրա հիման վրա զարգացնելով մարդու կրթական իրավունքի պաշտպանության գործունեության ազգային պլանները:
Եվրախորհրդի կողմից կրթական հարցերով վերջին տասնամյակում ընդունված փաստաթղթերի մեջ մեծ նշանակություն ունեն «Հասարակության մեջ ուսուցման արժեքները: Քաղաքացիական կրթության տարրական օրենքը», «Միջնակարգ կրթությունը Եվրոպայում» ծրագրերը, շեշտադրելով այն, որ եվրոպացու անհատականությունը սերտորեն կապված է քաղաքացիականության հետ /այս մասին ավելի մանրամաս տե՛ս սույն գրքի 1-ին բաժնում/, որ կրթությունը