- ինքնուրույն են որոշում առարկայի կամ ուսումնական դասընթացի կրեդիտների քանակը,
- իրենք են որոշում կայացնում ուսուցման ոչ գծային հետագծերի, կրեդիտամոդուլային համակարգի, հեռավար կրթության, ակադեմիական վարկանիշների, գնահատման լրացուցիչ սանդղակների /օրինակ՝ 100 բալանոց/ օգտագործման մասին:
Վերջապես, եվրոպական կրթական ընկերակցությունը հատուկ կարևորություն է տալիս բարձրագույն կրթության որակին, որն էլ հայտնի իմաստով կարելի է և պետք է դիտարկել որպես բոլոնյան կրթական բարեփոխումների վճռական բաղադրամաս։ Եվրոպական միության դիրքորոշումը կրթության որակի ապահովման և երաշխիքների բնագավառում, որն սկսել է ձևավորվել դեռևս մինչբոլոնյան ժամանակաշրջանում, հանգում է հետևյալ հիմնական դրույթներին.
• ուսուցման բովանդակության և ուսուցման համակարգերի կազմակերպման, նրանց մշակութային և լեզվաբանական խայտաբղետության համար պատասխանատվությունը ընկնում է պետության վրա,
• բարձրագույն կրթության որակի բարելավումը հանդիսանում է համապատասխան երկրների անհանգստության առարկան,
• ազգային մակարդակով օգտագործվող մեթոդների բազմազանությունը և կուտակված ազգային փորձը պետք է լրացնել եվրոպական փորձով,
• բուհերը կոչված են պատասխանելու նոր կրթական և սոցիալական պահանջներին,
• պահպանվում է հարգանքի սկզբունքը ազգային կրթական ստանդարտների ուսումնական նպատակների և որակի ստանդարտների նկատմամբ.
• որակի երաշխիքները որոշվում են մասնակից պետությունների կողմից և պետք է լինեն բավականին ճկուն և հարմարվող փոփոխվող հանգամանքներին,
• որակի երաշխիքների համակարգերը ստեղծվում են երկրների տնտեսական սոցիալական և մշակութային համատեքստի ուրվագծում, հաշվի առնելով աշխարհի արագ փոփոխվող իրավիճակները,
• ենթադրվում է որակի և նրա երաշխիքների համակարգերի մասին տեղեկատվության փոխադարձ փոխանակումը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև եղած այդ բնագավառում տարբերությունների հավասարեցումը,
• երկրները մնում են ինքնիշխան որակի երաշխիքների ընթացակարգի և մեթոդների ընտրության մեջ,
• ձեռք է բերվում որակի երաշխիքների ընթացակարգի և մեթոդների հարմարվածությունը՝ բուհի պրոֆիլին և նպատակներին,
• կիրառվում է որակի երաշխիքի ներքին և արտաքին տեսակետների նպատակաուղղված օգտագործումը,
• ձևավորվում են որակի երաշխիքների բազմասուբյեկտ հայեցակարգեր՝ տարբեր կողմերի ներգրավմամբ, արդյունքների պարտադիր հրապարակումով,
• զարգանում են շփումները միջազգային փորձագետների հետ և համագործակցությունը որակի երաշխիքների ապահովման գործով՝ ազգամիջյան հիմքի վրա:
Այսպիսին են «Բոլոնյան գործընթացի» հիմնական գաղափարներն ու դրույթները, որոնք իրենց արտացոլումն են գտել եվրոպական կրթական ընկերակցության վերոհիշյալ և այլ կրթաիրավական ակտերում ու փաստաթղթերում: Պետք է նշել, որ միասնական պետական քննությունը, որը վերջին տարիներին դարձել է սուր բանավեճերի առարկա, ուղղակի կապ չունի «Բոլոնյան գործընթացի» հետ: «Բոլոնյան» հիմնական վերափոխումների ավարտի ժամկետը մասնակից երկրներում պլանավորված էր 2010 թվականից ոչ ուշ:
Բարձրագույն կրթության որակի բարելավման իր մտամղվածությամբ Բոլոնյան գործընթացը կոչված է առանցքային դեր խաղալու ԵՄ Լիսաբոնյան ռազմավարական նպատակների ձեռքբերման մեջ, որոնք հավակնում են ապահովելու երկարատև կայուն տնտեսական աճ՝ ստեղծելու ավելի շատ և ավելի որակյալ մասնագետներ պահանջող աշխատատեղեր: ԵԲԿՏ-ի մյուս կարևոր առանձնահատկությունը եվրոպական բարձրագույն կրթության ընդգծված սոցիալական ուղղվածությունն է, որը ենթադրում է բոլորի համար սովորելու և մասնագիտական ու ընդհանուր