Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես ցույց են տալիս կրթության ոլորտի գործունեության մասին մի շարք հայեցակարգային մոտեցումների բովանդակային վերլուծությունները, ձախից կամ աջից հնչող մի շարք ակտիվ քննարկումները պարունակում են նաև հայկական կրթության համար վտանգավոր քաղաքական իրավական բնույթի տարրեր, ինչը պետք է դառնա ամենալուրջ ուշադրության և քննարկման առարկա: Հենց դրանում է առկա այն, ինչի մասին վերևում խոսվում է որպես արտասահմանյան փորձի և նրանց հայկական կրթական օրգանիզմին փոխանցման ոչ քննադատական, մեխանիկական փոխառում (օրինակ, կրթության երկաստիճանային համակարգին վերաբերող մասում, որը կարելի է համարել արդեն միարժեքորեն լուծված: Սակայն հայկական որոշ բուհերի մագիստրոսական կրթության մեջ կան էական բացթողումներ, որպեսզի այն ընդգծված տարբերակվի բակալավրիատի ուսումնառության ձևից և բովանդակությունից՝ դրական հեռանկար արձանագրելու համար:

Ժամանակակից կրթական քաղաքականության և կրթական օրենսդրության վերլուծությունը վկայում է բավականին հակասական իրավիճակի ներկայության մասին՝ մի կողմից պետությունը «թողնում է» իր ղեկավարման «սանձերը» (հատկապես ֆինանսավորման մասում), մյուս կողմից՝ ուժեղացնում է իր ներկայությունը ստուգման և հսկողության ոլորտում: Տվյալ դեպքում, պետությունը հանդես է գալիս երկերեսանի կրթաիրավական Յանուսի դերում, որն իր համար անհրաժեշտ դեպքերում կարող է կրթության նկատմամբ թեքվել այս կամ այն կողմով: Սակայն մեկ պարագայի վրա չի կարելի ուշադրություն չդարձնել՝ «Բոլոնյան գործընթացի» ոչ մի փաստաթղթում չի խոսվում կրթության մեջ պետության դերի օրենսդրական նվազման անհրաժեշտության մասին:

Տվյալ բաժնի ավարտին որպես եզրափակիչ մաս նշենք այն, որ Հայաստանում ստեղծված են բոլոր նախադրյալները «Բոլոնյան գործընթաց» բարձրագույն կրթական համակարգի մուտքը դեպի հաջողված ելք տանելու համար: Այդպիսի կարծիք ունենալն ունի մի շարք հիմնավորումներ՝

1. Գործող հայկական կրթական օրենսդրությունը արդեն նախատեսել է բարձրագույն կրթության եռաստիճանային կառուցվածքի իրացման հնարավորություն: Բավականին վաղուց բուհերում արդեն փորձարկումներ են գնում կրթական ծրագրերի մեջ այդպիսի կառուցվածքի ներդրման համար: Կան, իրոք, արձանագրված հաջողություններ: Բարձրագույն մասնագիտական կրթության գործող պետական կրթական ստանդարտները ստեղծեցին ուսանողի կողմից ընտրության հնարավորություն՝ բակալավրների, դիպլոմավորված մասնագետների և մագիստրոսների պատրաստման ծրագրերի կապակցման հնարավորություն:

2. Ստուգարքային միավորների հիման վրա ծավալված են բուհի կրթական գործընթացի կազմակերպման վերաբերյալ փորձարկումներ: Կրթական համակարգի մեջ նրանց ներմուծումը նպաստում է հեռավար կրթության ընդլայնմանը, ուսանողների ինքնուրույն աշխատանքի խթանմանը: Հայաստանում ակտիվորեն կատարելագործվում է բարձրագույն կրթության որակի գնահատման պետական համակարգը, ակտիվորեն ձևավորվում է կրթության որակի ներբուհական համակարգային ղեկավարումը:

Գլուխ 14.6. ԱՊՀ երկրների միասնական կրթական համակարգի իրավական կարգավորումը

14.6.1. Միասնական կրթական տարածության կառավարումը՝ որպես իրավական կարգավորման առարկա

Կրթության իրավունքի աղբյուրների բաժնում մենք ծանոթացանք կրթության միջազգային իրավունքի աղբյուրներին:

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրվեց Բելովեժյան պայմանագիրը, որով ստեղծվեց ԱՊՀ անդամ երկրների տարածաշրջանային միջազգային կազմակերպությունը, որը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ: Այդ կազմակերպությունը տնտեսական