ոլորտում ինտեգրացման գործընթացների հետ մեկտեղ փորձում է համագործակցությունը զարգացնել նաև հումանիտար ոլորտում:
Կրթական ոլորտում փոխազդեցության կիրառման անհրաժեշտությունը զգացվում էր արդեն ԱՊՀ առաջին իսկ տարիներին: 1992 թ. մայիսին համագործակցության մեջ մտնող տասը երկրների ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր կրթական ոլորտում համագործակցության, գիտական ոլորտի և գիտական-կրթական կադրերի որակավորման, փաստաթղթերի կազմման վերաբերյալ:
Այդ փաստաթղթերում պետությունները հայտարարեցին իրենց ձգտումների մասին, որոնք ուղղված էին քաղաքացիների կրթական պահանջների բավարարմանը, կադրերի և մասնագետների որակավորման բարձրացմանն ու ընդգրկված բոլոր կրթական հաստատությունների իրավահավասարությանը, ինչպես նաև միջին, մասնագիտական-տեխնիկական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության, կադրերի վերապատրաստման, գիտական աստիճանների և կոչումների վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթային համաձայնության տվյալների անհապաղ ճանաչումը:
Այդ համակարգերը գործուն դարձնելու համար անցկացվեցին ԱՊՀ մասնակից երկրների կրթության նախարարների կոնֆերանսներ, որոնք հնարավորություն տվեցին համակարգել համագործակցության մասնակից պետությունների գործադրվող ջանքերը: Սակայն այս համաձայնության շրջանակներում չհաջողվեց հասնել կրթական ազգային համակարգերի առջև դրված հիմնախնդիրների համատեղ լուծման անհրաժեշտ համաձայնեցման:
Կրթական համակարգում ինտեգրացման գործընթացներում ինտենսիֆիկացման խնդրի լուծման համար կարևոր քայլ հանդիսացավ 1997 թ. հունվարին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության ղեկավարների կողմից փաստաթղթերի մեկ ամբողջ փաթեթի ստորագրումը, ինչը դարձավ ԱՊՀ տարածաշրջանում մեկ ընդհանուր կրթական տարածության ձևավորման հայեցակարգ: Դրանում սահմանվել են միասնական կրթական տարածության հիմնական սկզբունքները, ուղղությունները, պայմանները և փուլերը:
Տվյալ փաստաթղթում միասնական կրթական տարածությունը բնութագրվում է կրթական ոլորտում պետական քաղաքականության ընդհանուր սկզբունքներով, սեփական կրթական ստանդարտների, ծրագրերի, չափանիշների, գիտական և գիտա-դասախոսական կադրերի վերարտադրմանն ուղղված պահանջների՝ քաղաքացիների կրթական իրավունքների համաձայնեցմամբ: Տվյալ համաձայնեցման հիման վրա ստեղծվեց խորհուրդ, որի մասնակիցները հանդիսանում էին ութ պետություններ (այդ կազմի մեջ չընդգրկվեցին Վրաստանը, Թուրքմենիան, Ուզբեկստանը և Ուկրաինան):
Խորհրդի խնդիրներն էին՝
- համագործակցության հետագա զարգացումը,
- համագործակցության մասնակից պետությունների գիտական և գիտա-դասախոսական կադրերի վերապատրաստման և որակավորման զարգացումը,
- կրթական ոլորտում գործող ազգային միավորումների և ասոցիացիաների, կրթական հաստատությունների որակավորման զարգացումը,
- կրթական ոլորտում համագործակցության վիճակի խնդիրների դիտարկումն ու բազմակողմ համագործակցության վերլուծությունը,
- կրթական ոլորտում բազմակողմ ծրագրային նախագծերի ուսումնասիրումն ու պատրաստումը, համապատասխան միջոցառումների իրականացումը, ձեռք բերված փորձի ուսումնասիրումն ու ընդհանրացումը,
- գիտական և գիտա-դասախոսական կադրերի վերապատրաստման ոլորտում պետությունների գործունեությունների համակարգումը:
ԱՊՀ միասնական կրթական տարածաշրջանը բնութագրվում է՝
- կրթական ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների ընդհանրացմամբ,