Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործունեություն:

Հոդված 13

Տվյալ Համաձայնագրի իրականացման համար Կողմերը ստեղծում են կրթության վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համատեղ մարմին, որը ձևավորվում է Կողմերից յուրաքանչյուրի հավասար թվով ներկայացուցիչներից, որի կազմի մեջ մտնում են կրթության կառավարման պետական մարմինների ղեկավարներ և Կողմերի պետությունների բարձրագույն որակավորման ատեստավորման պետական մարմինների գիտական և գիտամանկավարժական աշխատակիցներ: Կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մարմինը ընդունում է փաստաթղթերի ճանաչման չափանմուշների մասին որոշումներ և գործում է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության /հետայսու Ինտեգրացիոն կոմիտե/ Ինտեգրացիոն կոմիտեի կանոնադրության հիման վրա, որի ապարատն ապահովում է այդ մարմնի գործունեությունը:

Հոդված 14

Կողմերի պետությունների կրթության կառավարման պետական մարմինները, գիտամանկավարժական աշխատանքների և գիտական ատեստավորման բարձրագույն որակավորման պետական մարմինները, ապահովում են տարբեր աստիճանների կրթության բովանդակության և հայցորդների գիտական աստիճանների և կոչումների հիմնական պահանջների համատեղելիությունը, անկացնում փոխադարձ խորհրդատվություններ ազգային անվանացանկի ուղղությունների, մասնագետների և գիտական աշխատողների մասնագիտական պատրաստման մասնագիտացումների մշակման, ինչպես նաև իրենց պետությունների թեզերի պաշտպանության խորհուրդների ստեղծման ժամանակ:

Հոդված 15

Կողմերը պետք է բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական աշխատողների ատեստավորման ոլորտում զարգացնեն համագործակցությունը հետևյալ միջոցներով՝

Կողմերից մեկի պետության հայցորդների թեզերի պաշտպանության համար, թեզը հետազոտություններ կատարած Կողմերի պետության ատեստավորման մարմնի միջնորդության հիմքով այլ Կողմերի թեզերի պաշտպանության խորհուրդներում ստեղծեն համարժեք պայմաններ,

ազգային պետությունների ատեստավորման և գիտական և գիտամանկավարժական աշխատողների բարձագույն որակավորման պետական համակարգի վերաբերյալ ժամանակին տեղեկացնեն,

այդ կադրերի ատեստավորման հարցերով համապատասխան նորմատիվ ակտերն ու այլ նյութերը փոխանակեն:

Հոդված 16

Կողմերը պետք է մեկը մյուսին տրամադրեն նորմատիվային ակտեր, որոնցով կարգավորում են կրթական փաստաթղթերի տրման և ձևավորման կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում տան համապատասխան պաշտոնական պարզաբանումներ:

Հոդված 17

Կողմերը համաձայնագրի հետ կապված վիճահարույց հարցերը պետք է լուծեն բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով:

Հոդված 18

Սույն համաձայնագիրը չի ծածկում և չի սահմանափակում Կողմերի միջև գործող այլ համաձայնագրերը,