Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- մասնագետ-մանկավարժների բազմամակարդակ պատրաստման հնարավորությունների լայն օգտագործումը,

- մանկավարժական կադրերի ունակությունների ապահովումը նոր մանկավարժական տեխնոլոգիաներ մշակելու և իրականացնելու գործում՝ մշտապես աճող տեղեկատվական և հեռահաղորդակցական հնարավորությունների հիմքի վրա:

ԱՊՀ մասնակից-պետություններում կրթության ոլորտում օրենսդրական և նորմատիվ ակտերի ինկորպորացիայի և կոդիֆիկացիայի իրագործում

ԱՊՀ բոլոր մասնակից պետություններում մոտ տարիներին անհրաժեշտ է կատարել կրթության ոլորտում օրենսդրական և նորմատիվ ակտերի ինկորպորացիա: Այս նպատակով ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետությունում նպատակահարմար է ստեղծել կրթական իրավունքի ազգային կոդիֆիկացիայի հանձնաժողովներ և ԱՊՀ մասնակից-պետությունների կրթության ոլորտում համագործակցության հարցերով Խորհրդին առընթեր համակարգող կոդիֆիկացիայի հանձնաժողով:

Կրթության ոլորտում օրենքները և նորմատիվ ակտերը ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետությունում ինկորպորացիայի ընթացքում պետք է դասակարգված լինեն՝ ըստ կրթության մակարդակների և աստիճանադաս կարգով:

Ներդրված նորմատիվ ակտերը պետք է տեղադրել հետևյալ բաժիններում՝

- սահմանադրական դրույթներ (սահմանադրությունների հոդվածներ, որոնք վերաբերում են կրթությանը և քաղաքացիների կրթական իրավունքներին),

- կրթության մասին օրենքները և կրթության ոլորտում այլ օրենսդրական ակտերը,

- կրթության հարցերով նախագահների հրամանագրերը,

- կրթության հարցերով կառավարությունների որոշումները և կառավարությունների կողմից հաստատված այդ հարցերով նորմատիվ փաստաթղթերը,

- օրենսդրական ակտերը և նորմատիվ փաստաթղթերը այլ հարցերով, որոնք ներառում են կրթության համակարգի և այդ համակարգում աշխատող անձանց շահերը (հարկային, աշխատանքային, կենսաթոշակային օրենսդրություն, աշխատանքը և աշխատավարձը, արտոնությունները և այլ հարցերը կարգավորող նորմատիվ ակտեր),

- վավերացված միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, կոնվենցիաներ, հռչակագրեր և այլ փաստաթղթեր, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն վերաբերում կամ շոշափում են կրթության համակարգի շահերը, և դրույթներ, որոնք անհրաժեշտ է արտացոլել նմուշային օրենսգրքում (կրթություն ստանալու հնարավորության հավասարություն, խտրականության անթույլատրելիություն և այլն):

Հատուկ ստեղծված փորձագետների խմբի կողմից ինկորպորացիայի գործընթացի ավարտից հետո կատարվում է ԱՊՀ մասնակից-պետություններում կրթության իրավական բազայի վերլուծություն ու գնահատում, ինչի հիման վրա էլ մշակվում է կոդիֆիկացիայի կարգը և անցկացվում է կոդիֆիկացիա ազգային կոդիֆիկացիայի հանձնաժողովների կողմից:

Ամփոփելով վերոշարադրյալը, կարող ենք նշել, որ ԱՊՀ մասնակից պետությունների համար նմուշային Կրթական օրենսգրքի Հայեցակարգը հանդիսանում է այն փաստաթուղթը, որը մինչև բուն օրենսգրքի ընդունումը պետք է ապահովի կրթության ոլորտում ազգային օրենքների և նորմատիվ ակտերի ներդաշնակությունը՝ ԱՊՀ մասնակից-պետությունների միասնական /ընդհանուր/ կրթական տարածքի ձևավորման և զարգացման նպատակով, ինչպես նաև ապահովի ակադեմիական և մասնագիտական շարժունակությունը, կրթության մասին պետական նմուշի փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների ընդունումը և համարժեքությունը, աջակցությունը ԱՊՀ մասնակից-պետությունների կրթության համակարգերի ինտեգրման գործին:

Հայեցակարգը կողմնորոշում է ԱՊՀ պետություններին մեծածավալ աշխատանքներ տանել այդ Հայեցակարգի հիման վրա միասնական օրենսդրական և նորմատիվ բազաներ ստեղծելու, պետական կրթական չափանիշների ստեղծման միասնական քաղաքականություն, միասնական նորմատիվ բազա և կրթության մասին պետական նմուշների փաստաթղթերի, գիտական