Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստիճանների և կոչումների ընդունման և համարժեքության մեխանիզմները մշակելու և գործնականում իրագործելու ուղղությամբ:

ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում օրենսդրական և նորմատիվ-իրավական բազայի վերլուծություն

Իրենց կառուցվածքով ԱՊՀ երկրներում ընդունված կրթության մասին բոլոր օրենքները հիմնականում միանման են: Այդ օրենքների բազմաթիվ բաժինները և հոդվածները համընկնում են նաև բովանդակությամբ: Տարբերությունները կարելի է նկատել միայն մանրամասնությունների մակարդակով:

Իրենց բովանդակությամբ առավել մոտ են օրենքների այն հոդվածները, որոնք շարադրում են կրթության ոլորտում քաղաքականության սկզբունքները, կրթության համակարգերի կազմակերպական կառուցվածքները (կրթության մակարդակները, կրթական հաստատությունների տեսակները և նրանց ուսումնական ծրագրերը, կառավարումը), կրթության ֆինանսավորման հարցերը: Սակայն տեղի ունեն նաև տարաձայնություններ: Դրանք վերաբերում են հիմնականում պետական կրթական չափանիշներին, պարտադիր կրթության մակարդակներին և կրթական համակարգերի բաց լինելուն:

Բելառուսի Հանրապետության կրթության մասին օրենքով կրթական չափանիշներ նախատեսված չեն: Կրթության բովանդակությունը և գիտելիքների ստուգման ձևերը որոշվում են ուսումնական պլաններով և ծրագրերով: Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի Հանրապետության կրթության մասին օրենքներով կրթության բոլոր մակարդակներով սահմանվում են պետական չափանիշները: Ղազախստանի Հանրապետությունում սահմանվում են կրթության հանրակրթական չափանիշները, որոնք, ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության և Ղրղզստանի Հանրապետության, մեկնաբանվում են ոչ թե որպես ուսումնական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող նվազագույն պահանջներ, այլ որպես տարբեր տեսակի կրթական հաստատությունների շրջանավարտներին ներկայացվող նվազագույն պահանջներ (անկախ սեփականության ձևերից):

Պարտադիր միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը սահմանված է օրենսդրական կարգով միայն Ղազախստանի Հանրապետությունում, մյուս երկրներում պարտադիր է համարվում հիմնական ընդհանուր կրթությունը (միջնակարգ դպրոցի 9 դասարաններ):

Կողմնորոշումը դեպի կրթության համաշխարհային մակարդակ և միջազգային կրթական չափանիշներ հռչակվում են (այս կամ այն չափով) Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության և այլ երկրների կրթության մասին օրենքներում: Ռուսաստանի Դաշնության օրենքում միայն նշվում է, որ կրթության բովանդակությունը պետք է ապահովի «միջազգային մակարդակին համապատասխան ընդհանուր և մասնագիտական մշակույթի մակարդակ» (հոդված 14):

Հիմնական նորամուծությունները (կրթության մասին նախկին համամիութենական և հանրապետական օրենքների համեմատ) նոր ընդունված օրենքներում հետևյալն են՝

1. Կրթության մարքսիստական-լենինյան փիլիսոփայությունից հրաժարում, գաղափարախոսական ուղղվածություն ունեցող հասարակական և հումանիտար գիտությունների ուսումնական ծրագրերի էական փոփոխում, կրթական հաստատություններում քաղաքական կուսակցությունների և շարժումների կազմակերպական կառույցների գործունեության արգելում,

2. Մասնագետների պատրաստման բազմամակարդակային համակարգի ներմուծում (բակալավր, մասնագետ, մագիստրոս),

3. Կրթական համակարգերում մասնավոր սեկտորի ստեղծում,

4. Կրթության ֆինանսավորման համակարգի բազմաալիքային ներմուծում, ներառյալ կրթության համար վարձավճարը,

5. Կրթության որակի վերահսկման նոր ձևերի ներմուծում (լիցենզավորում, հավատարմագրում),

6. Այնպիսի սկզբունքների հռչակում, ինչպիսիք են կրթական համակարգերի ժողովրդավարացում,