կրթական հաստատությունների ինքնավարություն և ակադեմիական ազատություններ, կրթական հաստատությունների տեսակների և նրանց ուսումնական ծրագրերի դիվերսիֆիկացիա և այլն:
ԱՊՀ մասնակից պետությունների կրթության մասին գործող օրենքները չեն կողմնորոշում կրթական համակարգերը՝ դեպի ԱՊՀ միասնական (ընդհանուր) կրթական տարածքի շրջանակներ, ինչպես նաև միջազգային կրթական տարածքի համակարգում նրանց գործելը: Այնտեղ լրիվ չափով հաշվի չեն առնվում ԱՊՀ մասնակից պետությունների կողմից վերցված միջազգային իրավական ակտերով, օրինակ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ստանձնած պարտավորությունները, որտեղ հատուկ նշվում է, որ տարրական կրթությունը պետք է լինի պարտադիր, տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է լինի հանրամատչելի և բարձրագույն կրթությունը պետք է մատչելի լինի հավասարապես բոլորի համար՝ ելնելով յուրաքանչյուրի ունակություններից (հոդված 26 (1)): Բացի այդ, պետք է ազգային օրենսդրության մեջ հաշվի առնվեն Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակագրի (1960 թ.), Բարձրագույն ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի կարգավիճակի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հանձնարարականների (1997 թ.), Ուսուցիչների դիրքի մասին Հանձնարարականների (Փարիզ, 1966 թ.), Հանձնաժողովների և միջազգային համաժողովների (մասնավորապես 21-րդ դարի համար կրթության հարցերով Միջազգային հանձնաժողովի) Առաջարկությունների և, ի վերջո, 21-րդ դարի համար բարձրագույն կրթության Համաշխարհային հռչակագրի՝ բարձրագույն կրթության բարեփոխմանը և զարգացմանը ուղղված մոտեցումների և գործնական միջոցների և առաջնային գործողությունների շրջանակների / ընդունված 1998 թ. հոկտեմբերի 9-ին Փարիզում/ բարձրագույն կրթության հարցերով Համաշխարհային համաժողովի ընդունած դրույթները:
Հաշվի առնելով Համաշխարհային հռչակագրի բացառիկ կարևորությունը, ԱՊՀ բոլոր մասնակից պետություններին ՄԱԿ-ի, Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության /ՅՈՒՆԵՍԿՕ/ միջոցով հարկ է ջանքեր գործադրել, որպեսզի Հռչակագրի համապատասխան դրույթները իրենց արտացոլումը գտնեն ազգային օրենսդրություններում և նորմատիվ ակտերում, ինչպես նաև գործնականում, և հիմք դառնան ԱՊՀ մասնակից պետությունների համար նմուշային Կրթական օրենսգրքի մշակման գործում:
Նմուշային Կրթական օրենսգրքի հիմնական դրույթների մշակման ընթացքում պետք է օգտագործել նաև հիմնական սկզբունքները, որոնք դրվել են ԱՊՀ մասնակից պետությունների կրթության մասին նմուշային Օրենքի հիմքում, մասնավորապես.
ԱՊՀ առանձին մասնակից պետությունների կրթական համակարգերի ինքնուրույնության, նրանց ազգային առանձնահատկությունների և պատմական ավանդույթների պահպանումը:
Կողմնորոշում դեպի կրթության համապատասխանությունը և որակը: Ինչպես հռչակեց Փարիզյան համաժողովը, համապատասխանությունը պետք է գնահատել այն տեսակետից, թե որքանով է ուսումնական հաստատությունների գործունեությունը պատասխանում հասարակության սպասումներին: Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության երկարաժամկետ կողմնորոշումները, նպատակները և կարիքները, ներառելով մշակույթների նկատմամբ հարգանքը և շրջակա միջավայրի պահպանումը, և ոչ միայն շուկայի կարճատև կարիքները. Կարևոր է ստույգ արտացոլել այն, որ կրթության և աշխատանքի աշխարհի միջև փոխադարձ կապը մեկնաբանվում է որպես գործընկերության հարաբերություններ, և ոչ թե մեկի ենթարկումը մյուսին:
Բարձրագույն կրթության հարցերով Համաշխարհային համաժողովը դատապարտեց «մերկանտիլիստական հայեցակարգը, որի համաձայն կրթությունը կարող է ենթարկվել շուկային»: «Շուկան դա միջոց է, և ոչ թե ժողովրդավարության նույնականություն»,- հայտարարեց Ֆրանսիայի վարչապետ Լիոնել Ժոսպենը համաժողովի ժամանակ:
Ինչ վերաբերում է կրթության որակին, ապա նման ձգտումը բացարձակապես պարտադիր է ունակությունների վրա հիմնված քաղաքականության համար: Սակայն կրթության որակը պետք է կապված լինի տվյալ համատեքստի համապատասխանության հետ, իսկ որակի գնահատումը