Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

88) Մասնագիտական ուսուցում- մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների յուրացմանն ու օգտագործմանը նպատակաուղղված ուսուցման գործընթաց:

89) Մանկապարտեզ- նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ուսումնա-դաստիարակչական հաստատություն:

90) Սիջնակարգ կրթություն- հանրակրթության երրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք աստիճանները:

91) Մասնագիտացված հանրակրթական դպրոց- ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստի կամ գիտության որևէ բնագավառում հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ:

92) Մանկավարժական աշխատող- սովորողների կողմից հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից:

93) Մեթոդ- գործելաձևերի և եղանակների ամբողջություն, որով պետությունն ապահովում է իրավահարաբերությունների մասնակիցների իրեն անհրաժեշտ վարքը:

94) Մեթոդոլոգիա- փիլիսոփայական կատեգորիաների համակարգ, որը հնարավորություն է տալիս հետազոտելու կրթության ոլորտում գործնականում կիրառելու իմացության գործընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքները:

95) Մուտք - անձանց իրավունք, ովքեր ունեն համապատասխան որակավորում, ներկայացնում են իրենց թեկնածությունը և կենցաղը բարձրագույն կրթական հաստատություն ընդունման նպատակով:

96) Ներառական կրթություն- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումը հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ:

97) Որակի ապահովում- պետական կրթական չափորոշիչներին և հավատարմագրման չափանիշներին կրթության որակի համապատասխանության և բարելավման անընդհատ գործընթաց:

98) Որակավորում- լիազոր մարմնի կողմից տրված, բարձրագույն կրթության մուտքի հնարավորություն ընձեռող ցանկացած դիպլոմ կամ այլ վկայական, որը հավաստում է ուսումնական ծրագրի հաջող ավարտի մասին:

99) Որակի գնահատում- (ատեստավորում)՝ արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության գնահատում:

100) Վարժարան- ավանդական և այլընտրանքային մանկավարժական մեթոդների զուգորդմանը հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) իրականացնող ուսումնական հաստատություն: Վարժարանը կարող է իրականացնել նաև հիմնադրի առաջարկած և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորված մանկավարժական գիտափորձը:

101) Պետական կրթական չափորոշիչ- կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները սահմանող նորմատիվ:

102) Պետական հավատարմագրում- պետության կողմից՝ պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության ճանաչումը:

103) Պետական նպաստ- պետական բյուջեի միջոցներից պարբերաբար կամ միանվագ տրամադրվող դրամական օգնության տեսակ:

104) Պետական կրթակարգ- կրթության բնագավառում քաղաքականության միասնականությունը, կրթության որակի բարելավումը, նախադպրոցական, տարրական