ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հասաւկ ընդհանուր կրթության առարկայական չափորոշիչների մշակման ընդհանուր սկզբունքները, ուսուցիչներին ներկայացվող հիմնական պահանջներն ապահովող նորմատիվ փաստաթուղթ:
105) Պետական քաղաքականություն- նպատակների և խնդիրների ամբողջություն, որ գործնականում իրականացնում է պետությունը, և միջոցներ, որոնք օգտագործվում են այդ դեպքում:
106) Սոցիալական աշխատանքի փաստեր - Կոնկրետ կենսական հանգամանքներ, երբ սոցիալական աշխատանքի ներդրմամբ առաջանում, փոփոխվում կամ դադարում են սուբյեկտի սոցիալական առաջընթացին խանգարող հանգամանքները:
107) Սոցիալական աջակցության համակարգ- նեղ իմաստով ներառում է դրամական նպաստների համակարգը, որոնք վճարվում են աղքատության դեմ պայքարի նպատակով: Առավել լայն իմաստով ընդգրկում է սոցիալական աջակցության հիմնական ծախսերի բոլոր տեսակները, որոնք ուղղված են սակավ ապահովվածներին, կամ կյանքի դժվար իրավիճակում հայտնված անձանց:
108) Սոցիալական ապահովագրություն- դրամական վճարների համակարգ, որը պետությունը կազմակերպում է գործատուների և աշխատողների պարտադիր վճարների հիման վրա: Ի տարբերություն սոցիալական ապահովության, սա փոխհատուցման համակարգ է, որից կատարվող վճարումները կախված են կատարած մուծանքների չափերից և տևողությունից: Կենսաթոշակների /նպաստների/ հիմնական տեսակներն են՝ գործազրկության, անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակներ:
109) Սոցիալական ակտիվություն- տվյալ պատմական ժամանակահատվածում մարդկային գործունեության համախումբ է, որը գիտակցաբար ուղղորդված է հասարակության, դասերի, սոցիալական խմբերի առջև ծառացող խնդիրների լուծմանը: Սոցիալական ակտիվության սուբյեկտներ կարող են լինել անհատը, հանրույթը, սոցիալական խումբը, դասերը, հասարակությունն ամբողջությամբ:
110) Սոցիալական ախտորոշում- սոցիալական երևույթի հետազոտման համալիր գործընթաց, որը նպատակ է հետապնդում ի հայտ բերելու, ճանաչելու և ուսումնասիրելու իրավիճակին բնութագրական պատճառահետևանքային կապերն ու հարաբերությունները, ինչպես նաև այդ երևույթի հետագա զարգացման միտումները: Սոցիալական ախտորոշման էությունը պատճառահետևանքային կապերի ճիշտ որոշումն է, կենսագործունեության պայմանների մասին հավաստի տեղեկատվություն հավաքելը, վերլուծելը՝ նպատակ ունենալով կազմելու հաճախորդի հետագա աջակցության անհատական ծրագիրը կամ աջակցության տեսակներն ընտրելը:
110) Սոցիալական աշխատանքը որպես գործունեության տեսակ- մասնագիտական գործունեության հատուկ տեսակ, որն ուղղված է բնակչության զանազան խմբերի սոցիալապես երաշխավորված և անձնային շահերի ու պահանջմունքների բավարարմանը, այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են մարդկանց սոցիալական գործունեության, ընդունակությունների բացահայտմանը, վերականգնմանը կամ բարելավմանը:
111) Սոցիալական աշխատանքը որպես ուսումնական առարկա- գործունեության տեսակ, որի նպատակն է՝ ամբողջական պատկերացում տալ սոցիալական աշխատանքի բովանդակության, նրա հիմնական ուղղությունների, գործիքակազմի, տեխնոլոգիաների և կազմակերպությունների մասին, ուսուցանում է այդ աշխատանքի մեթոդները, սկզբունքները և այլն:
112) Սոցիալական ապահովություն- սոցիալապես խոցելի ճանաչված անձանց և խմբերի՝ զառամյալների, անաշխատունակների, ինչպես նաև անչափահաս երեխա ունեցող ընտանիքների աջակցության՝ օգնության, մասնակի փոխհատուցման, սպասարկման և խնամքի կազմակերպման պետական համակարգ:
113) Սոցիալական արարքներ- գործողություններ, որոնք առաջացնում են սոցիալական հետևանքներ, անկախ նրանից՝ ուղղվա՞ծ են նշված հետևանքներին հասնելուն, թե՞ ոչ:
114) Սոցիալական առաջնություն /առաջնահերթություն, գերակայություն, թիրախ/ - սոցիալական