Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկային գործունեության ինքնատիպ ձև, դրսևորվում է մարդու բնավորության, խառնվածքի, պահանջմունքների, ճաշակի առանձնահատկություններում, որոնք բացահայտվում են շրջակա աշխարհի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքով, ընդգրկում արարքների ամբողջությունը՝ հանդես գալիս որպես իրավական, բարոյական գնահատականի և կարգավորման օբյեկտ ու արտացոլում են անձի բարոյական մշակույթի մակարդակը: Իսկ բարոյական վարքը՝ որպես մարդկանց փոխհարաբերությունների հետ կապված անհատական գործունեության հատուկ ձև, իրենից ներկայացնում է մարդու բարոյական նշանակություն ունեցող արարքների ամբողջություն:

147) Տարրական կրթություն - պարտադիր կրթության առաջին մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանը:

148) Ուսուցիչ - ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու, մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան) կամ բարձրագույն կրթություն (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագիտական կրթական աստիճանով) և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մանկավարժական աշխատող:

149) Ուսուցչի ատեստավորում - ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կորողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին, որակավորման տարակարգի բնութագրիչներին համապատասխանության որոշման գործընթաց:

150) Ուսանող - համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն սահմանված կարգով ընդունված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառու անձ:

151) Ուսուցման ընթացք - բարձրագույն կրթական ծրագրի ցանկացած բաղադրամաս, որը գնահատված և փաստաթղթային ձևով հիմնավորված է եղել, և որը չնայած և չի ներկայացնում իրենից ուսուցման ծրագիր, ապահովում է գիտելիքների և ունակությունների ձեռքբերում:

152) Ուսումնական հաստատության որակի գնահատում - (ատեստավորում)՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի եւ կառուցվածքի արդյունավետության գնահատում:

153) Ուսանողական նպաստ - ուսանողի ուսման վարձի փոխհատուցում՝ պետական բյուջեի ֆինանսավորման, բարձրագույն ուսումնական հաստատության, հիմնադրամների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին:

154) Ուսումնական հաստատություն - կազմակերպություն, որն իրականացնում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան:

155) Ուսումնական կենտրոն - ուսումնական հաստատություն, որն իրականացնում է նախնական ու լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրեր:

156) Ուսանողական նպաստ - ուսանողի ուսման վարձի փոխհատուցում պետական բյուջեի ֆինանսավորման, մասնագիտական ուսումնական հաստատության, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին:

157) Ուսումնառության ժամկետ - տվյալ մասնագիտական կրթական չափորոշիչով սահմանված ուսումնառության նվազագույն տևողություն:

158) Քաղաքացիական հասարակություն - անձի, հանրույթների և մարդկանց հանրության ազատ, ստեղծագործական կենսագործունեության ոլորտ:

159) Քաղաքականություն - պետության, կուսակցությունների տարբեր բնագավառնսրին, սոցիալական խավերին, խմբերին, դասակարգերին և նրանց միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախապես մշակված, պլանավորված ու հայտարարված գաղափարների իրականացման գործընթաց, որի նպատակն է իշխանությունը չզիջելը, կամ դրա համար պայքարելը:

160) Քոլեջ՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: