Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենսագործունեության սոցիալական գործոնների ամբողջությունը, դրանց զարգացման պայմանները: Ս.Ո-ն ընդգրկում է մարդու կյանքի ողջ ժամանակաշրջանը նրա աշխատանքի և կենցաղի, առողջության և ժամանցի պայմաններից մինչև սոցիալ-դասակարգային և սոցիալ-բարոյական հարաբերությունները: Ս/Ո-ի բովանդակությունը սոցիալական և այլ խմբերի, հաշմանդամների փոխհարաբերությունն է նրանց վիճակի, հասարակության մեջ տեղի և դերի, կենսակերպի և կյանքի դասավորվածության առիթով:

137) Սոցիալական պետություն - պետություն, որը վարում է իր բոլոր քաղաքացիների համար բարեկեցություն և զարգացում ապահովելու քաղաքականություն:

138) Սոցիալական սպասարկում - քաղաքացիներին սոցիալական աջակցության բաղադրամաս, օգնություն ցուցաբերելու միջոցառումների համալիր, որը նպաստում է սոցիալական առողջության պահպանմանը և կենսագործունեության աջակցմանը, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը, ինքնապահովման և փոխօգնության զարգացմանը:

139) Սոցիալական գործընկերություն - աշխատանքային հարաբերություններ, որոնք բնորոշվում են վարձու աշխատողների, գործատուների և պետության դիրքորոշումների ընդհանրությամբ և գործողությունների համաձայնեցվածությամբ: Նրանց, սովորաբար, կոլեկտիվ պայմանագրեր կնքելու ժամանակ ներկայացնում են արհմիությունները, ձեռնարկատերերի կազմակերպությունները, վարչակազմի ներկայացուցիչները: Ս/Գ-ի հիմնական սկզբունքներն են՝ փոխադարձ պահանջների և պատասխանատվության հաշվառում, հարգալից վերաբերմունք միմյանց շահերի նկատմամբ, վեճերի և կոնֆլիկտային իրավիճակների հարթում բանակցությունների սեղանի շուրջ, փոխզիջումներին կողմերի պատրաստ լինելը, ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված համաձայնագրերի հետևողական կատարում: Ս/Գ-ն (աշխատանքային համաձայնագրերը) բանվորների, ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության կարևոր գործոն է:

140) Սոցիալական շերտ - սոցիալապես ոչ միասեռ հասարակության մեջ առանձին սոցիալական խմբերի կամ դասակարգի ներսի սոցիալական խմբերի նշումը: Սոցիալական շերտերի առանձնացման չափանիշները տարբեր են ըստ եկամուտների չափի, մասնագիտական, տարիքային և այլն:

141) Սոցիալական կարգավիճակ - հասարակության մեջ անձի կամ սոցիալական խմբի ընդհանուր վիճակ, որը կապված է իրավունքների և պարտականությունների ամբողջության հետ: Դա անձի, սոցիալական խմբի հասարակական դրության միասնական ցուցանիշ է, որն ընդգրկում է մասնագիտությունը, որակավորումը, պաշտոնը, նյութական դրությունը, գործնական կապերը, տարիքը, ընտանեկան վիճակը, ազգակցական կապերը և այլն:

142) Սոցիալական աջակցություն - կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, կյանքի դժվարությունները հաղթահարելու կամ մեղմելու, նրանց հիմնական պահանջմունքները բավարարելու, հասարակության մեջ ինտեգրվելու, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելեաւ նաատակով ընտանիքին տրամադրվող սոցիալական ծառայությունների ամբողջություն:

143) Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին - պետական մարմին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում, որն իր սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում է սույն օրենքով նախատեսված սոցիալական աջակցություն:

144) Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություն - օրենքով սահմանված սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից:

145) Սոցիալական գործընկեր - արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին աջակցող, համագործակցող և համակարգի զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություն կամ կացմակերպությունների միավորում, ներառյսղ՝ ցանկացած տիպի ուսումնական հաստատություն:

146) Վարք - մարդու արարքների ամբողջություն, որն ունի բարոյական արժեք։ Այն որպես