առանձնահատկության ըմբռնումներ, չեն սահմանափակվում միայն պոզիտիվիստական մեկնաբանությամբ:
Իրավական դաշտի երկրորդ տարրը՝ իրավագիտակցությունը, հասարակական գիտակցության ձևերից մեկն է, որի կրողները հասարակական հարաբերությունների ամենատարբեր մասնակիցներն են՝ անհատից մինչև ազգ և հասարակությունն ընդհանուր վերցրած: Իրավագիտակցության բովանդակության մեջ մտնում են իրավական գիտելիքները, պատկերացումները, համոզմունքները, զգացմունքները, հույզերը /էմոցիաները/, սոցիալ-իրավական կողմնորոշումները, արժեքներն ու գնահատականները, անձնային ու սոցիալական դիրքորոշումները, ինչպես նաև անհատական, խմբային կամ հասարակական գիտակցության ենթակառույցի արդյունավետ-գաղափարախոսական ու հուզահոգեբանական բաղկացուցիչ մասերի այլ բաղադրամասեր: Դրանցում իր արտացոլումն է գտնում դրանք կրողների վերաբերմունքը իրավունքի՝ որպես սոցիալական կարգավորիչի, նրա իրական կամ ցանկալի կեցության, իրավական արժեքների, նորմերի, սկզբունքների, իրավակարգի, տարբեր իրավական պահանջների, և առաջին հերթին, օրինականության պահանջի հանդեպ: Այս առումով, իրավագիտակցությունը հանդես է գալիս, առաջին հերթին, որպես անձնային և հասարակական իրավական մշակույթի հիմնական բաղկացուցիչ մաս, և երկրորդ, որպես մարդկանց սոցիալ-իրավական վարքի արժեքային բնութագրի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական հիմք: Այլ խոսքերով, իրավագիտակցությունը իրավական դաշտի այնպիսի բաղադրամաս է, որը բնորոշում է իրավունքի կեցության անհատական կամ հասարակական մտածելակերպի /ինտելեկտուալ/ձևը:
Վերջապես, իրավահարաբերությունները, լինելով սոցիալական հարաբերությունների ձևերից, իրենցից ներկայացնում են մարդկանց՝ որպես տարաբնույթ հասարակական հարաբերությունների մասնակիցների առանձնահատուկ և իրական կյանքում դրսևորվող վարք, նրանց միջև եղած իրավաբանական կապեր: Իրավահարաբերությունները ձևավորվում և իրականանում են իրավաբանական սուբյեկտիվ իրավունքների կողմից այդ մասնակիցներին տրված իրավունքի իրագործման (այսինքն՝ որոշակի սահմաններում սոցիալական նշանակություն ունեցող վարքի թույլատրելիության հնարավորություններով) և նրանց վրա իրավաբանական սուբյեկտիվ պարտավորություններ դնելու միջոցով (որոշակի սահմաններում սոցիալապես նշանակալի անհրաժեշտ վարքի պահանջները): Հասարակական հարաբերությունների մասնակիցների կողմից այդ իրավաբանական իրավունքների և պարտականությունների իրականացումն իրական կյանքում արտահայտվում է իրենց կամային, այսինքն՝ արտաքնապես արտահայտված և գիտակցված սոցիալ-իրավական վարքի (իրավաչափ կամ ոչ իրավաչափ) որոշակի ակտերում: Այլ կերպ ասած, ի տարբերություն իրավագիտակցության, իրավահարաբերություններն իրավունքի կեցության կամային (նյութական) ձևերն են: Իրավական դաշտի (հասարակության իրավական համակարգի) բոլոր դիտարկված հիմնական տարրերը կենսագործունեության այս կամ այն ոլորտի, և համապատասխանաբար, սոցիալական ինստիտուտների հետ ունեն բնականորեն պայմանավորված՝ այդ ոլորտին բնորոշ «հանգուցակապ»: Այդպիսի իրավական «հանգուցակապի» առանձնահատկությունը, կամ, այլ ձևով, այս կամ այն ինստիտուտի իրավական ուղեկցումը մեծապես որոշվում է այն տեղով, որ այդ ինստիտուտը զբաղեցնում է, և այն դերով, որն այն խաղում է ընդհանուր առմամբ սոցիումի մեջ և դրա իրավական համակարգում մասնավորապես:
Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև կրթության ոլորտին: Կրթությունը, ինչպես և մնացած բոլոր ինստիտուտները, իրենց տեղն ունեն իրավական դաշտում: Դա արտահայտվում է մի շարք հանգամանքներով:
Առաջին, կրթության, առանձնապես իրավաբանական կրթության ոլորտում, իրականացվում է իրավագիտական և մասնագիտակիրառական գործունեության մասնագետների պատրաստում: Հայաստանում, բացի Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտից /թեև գոյություն ունեն ՀՀ քաղաքացիական ծառայության ակադեմիան, ՀՀ դատախազության դպրոցը, մի շարք նախարարությունների վերապատրաստման ինստիտուտները կատարում են նման գործառույթ/, դրանք զուտ իրավաբանական հետբուհական կրթության գործառույթներ չեն իրականացնում: Անգամ ՀՀ Ազգային ժողովը չունի իրավունքի մասնագիտական