որոշումներին, ՀՀ վարչապեաի որոշումներին, ՀՀ նախարարների հրամաններին, ՀՀ մարզպետների ու Երևանի քաղաքապետի որոշումներին և կարգադրություններին, ՀՀ միջազգային պայմանագրերին:
3. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:
4. «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կարող են ընդունվել հանրաքվեով:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 39-ին համապատասխան հանրակրթության բնագավառում համայնքի ղեկավարի իրավասություններն են՝
Համայնքի ղեկավարը պարտադիր լիազորության կարգով՝
1) ուսումնական հաստատությունների ինքնակառավարման սկզբունքին համապատասխան աջակցումը համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումն իրականացնելը, նրանց ուսումնական հաստատություններում ընդգրկելն ապահովելը.
3) ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:
3.2.11. Ուսումնական հաստատության հիմնադրի և ղեկավարի ընդունած իրավական ակտերը որպես կրթության իրավունքի աղբյուր
«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 39-ին համապատասխան ուսումնական հաստատության իրավասություններն են՝
1. Ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու իրականացնում է ընդունելության և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման, կազմակերպման և իրականացման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, գիտական, ֆինանսական, տնտեսական և այլ գործունեություն՝ ՀՀ կրթության մասին օրենքին, ՀՀ այլ օրենքներին, իրավական ակտերին և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
2. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է սույն օրենքին, այլ իրավական ակտերի ու ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
3. Ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ:
4. Ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, մանկավարժական խորհուրդը, գործադիր մարմինը: Ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
5. Ուսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, ռեկտորը (պետը), որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն:
Ուսումնակպն հաստատություններում իրավաստեղծ գործունեությունն իրականացվում է հիմնադիրների, կառավարման մարմինների կամ հաստատության կոլեկտիվի կողմից: Հարցերի հաջորդականությունը, որոնցով կրթական հաստատության կառավարման մարմինները կարող են նորմատիվ-իրավական ակտեր ընդունել, այդպիսի ակտերի ընդունման կարգը ամրագրվում են տվյալ կրթական հաստատության կանոնադրությամբ: Ուսումնական հաստատության աշխատակազմն է զբաղվում ներքին ակտերի մշակման հարցերով, մասնավորապես՝ ներքին աշխատանքային կարգապահության կանոններ, տարեկան ուսումնական պլանների նախագծեր, սովորողներին, ուսումնական հաստատության աշխատակիցներին սոցիալական արտոնությունների տրամադրման կարգեր և այլն: