Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակտերով:

Պետական այլ մարմինները, պետական ու համայնքային հիմնարկները, իրավաբանական անձինք ընդունում են միայն անհատական կամ ներքին իրավական ակտեր՝ իրավական ակտերով կամ իրենց կանոնադրություններով սահմանված լիազորությունների շրջանակում:

Պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների եւ իրավաբանական անձանց իրավական ակտերը չպետք է հակասեն ՀՀ օրենսդրությանը, գերատեսչական ակտերին, տեղական ինքնակառավարման ակտերին, դատական ակտերին, ՀՀ միջազգային պայմանագրերին:


3.2.12. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները կայացնում են որոշումներ, վճիռներ, դատավճիռներ և արձակում վճարման կարգադրություններ (այսուհետ՝ դատական ակտեր) միայն ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:

Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը չպետք է հակասեն ՀՀ օրենսդրության, գերատեսչական իրավական ակտերի և ՀՀ միջազգային պայմանագրերի պահանջներին:

ՀՀ Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, ՀՀ կառավարության որոշումները, ՀՀ վարչապետի որոշումները, գերատեսչական իրավական ակտերը և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը, ՀՀ միջազգային պայմանագրերը, բացառությամբ ՀՀ Ազգային ժողովի վավերացրածների, ներքին և անհատական իրավական ակտերը չպետք է հակասեն օրինական ուժի մեջ մտած առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերին:


3.2.13. Դատական /իրավական/ նախադեպը որպես կրթական իրավունքի աղբյուր

Դատական նախադեպի հիմնախնդիրները, որպես իրավունքի աղբյուր, բացահայտելու համար անհրաժեշտ է համառոտակի պարզաբանել դրա էությունը:

Նախ, միանգամից նշենք, որ Հայաստանում իրավունքի միակ աղբյուրը եղել և շարունակում է մնալ նորմատիվ իրավական ակտը: Իրավական սովորույթները և դատական նախադեպը, դատական պրակտիկան իրավունքի աղբյուր չի հանդիսանում:

Դատական նախադեպը, որպես իրավունքի աղբյուր, տարածված է անգլո-ամերիկյան երկրների /ԱՄՆ, Կանադա, Անգլիա, Ավստրալիա/ իրավական համակարգերում: Անգամ դրանցում դատական նախադեպը միանշանակ չի հասկացվում: Բառիս բուն իմաստով դատական նախադեպի դերն այն է, որ դատարանի դատավճիռը, վճիռը կամ որոշումը, փաստորեն նոր իրավական նորմի ձևակերպում են հանդիսանում՝ սկիզբ դնելով նոր իրավական նորմի ձևավորմանը: Նման դեպքերում դատարանը փոխարինում է օրենսդրին: Դրանից հետո մյուս դատարանները նմանատիպ գործ քննելիս ղեկավարվում են այդ դատարանի դատավճռով, վճռով կամ որոշմամբ ձևակերպած դրույթներով: Բայց նույնիսկ անգլոամերիկյան իրավական համակարգում դատական նախադեպը ոչնչից նոր իրավական նորմ չի ստեղծում բոլորովին դատարկ տեղում, այլ, ըստ էության, համարվում է նորմի մեկնաբանման նախադեպ:

Դատական նախադեպը փաստորեն բոլորովին նոր իրավական նորմը ձևակերպում է դատարանի որևէ ակտով, տարբերվում դատական նախադեպի այն տեսակից, որն, ըստ էության, եղած իրավական նորմի մեկնաբանության նախադեպ է /դատական նախադեպի դեկլարատորային տեսություն/: Այս երկրորդ տեսակն է, որ իրականում միշտ էլ առկա է եղել մեր իրավական համակարգում: Իրական կյանքում կատարվող արարքներն անչափ հարուստ են և բազմազան դրսևորումներ ունեն: Այս իմաստով, ամեն մի կոնկրետ դեպքում կրթական օրենքի «տառը» իրական