Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու կանոնը, որ հնարավոր չէ այժմ մեկ առ մեկ պատմել: Այս էլ հենց մինչև վերջ դարձավ իսմայելացիների ձգտումը:

Մի օր [Մահմեդը] իր ներսից լսեց օտարոտի ձայն, ազդվեց դիվական ու ամեհի ուժից և ընկավ ուշագնաց։ Այս մասին ավելի հարմար է ասել այն, ինչ այժմ են պատմում: Ասում են, թե ձայնը լսվել է այն կնոջից, որից նեռն էր ծնվելու: Երբ [Մահմեդը] Եգիպտոսից մեկնեց Պաղեստին երկիրը, կամեցավ տեսնել Ղավթի կնոջ արձանը։ Ճանապարհին նստեց հանգստանալու։ Երբ նիրհեց, օտար հոգին քարացած կնոջ բերանով ձայնեց, թե «ծնելու ես աշխարհակալ որդի, ինչպես պոռնկությունից հղիացած Դանա ցեղի դուստրը»։ Սրա ժամանակ այդպիսի [ուրիշ] բաներ էլ երևացին, քանզի երբ նրա ուղեկիցները հարցնում են, թե ինչո՞ւ էր խելքը թռցրել, ասում է. «Ինձ հասավ հրեշտակի ահավոր մի ձայն և հրամայեց գնալ իմ ժողովրդի մոտ, որպես մարգարե, ներկայացնել աստծուն որպես երկնի ու երկրի արարիչ, ստանալ առաջնորդողի անուն, հանդիմանել, խախտել կուռքերի հանդեպ եղած կեղծ հավատը»։ Ապա եկավ Փառան, նույն խոսքերը կրկնեց [մյուս] հորեղբորը, որի անունն էր Ապղջեհը։ Սա հարցնում է. «Ի՞նչ է այդ նոր հավատը, որ երևում է այժմ քո մեջ. եթե մեկ անգամ էլ կրկնես, կդաոնաս քո անձին վնասապարտ»։ Եվ [Մահմեղը] տրտմած գնաց իր տուն, քանզի այնտեղ մշտապես բռնադատվում էր ոգիներից, թերևս աստծո կամքով։ նա իր խելագարվելը համարում էր հրեշտակի տվածը։ նրանցից շատերը համաձայնեցին իրեն համարել աստծո առաքյալ։

Մեկ օր, երբ նա տխրել էր հորեղրոր սպառնալիքներից, մոտը եկավ Աբու Թալիբի որդի Ալին և ասաց. «Ինչ պատճառով ես այդպես տխուր նստել», նա պատասխանեց. «Աստծուն համարում եմ երկնի ու երկրի արարիչ, ուստի ինձ անարգում են ու սպառնում»։ Իսկ Ալին, որ քաջ տղամարդ էր, ասաց. «Արի դուրս գանք, մեզ հետ են բազմաթիվ մարդիկ, թերևս հանգամանքներից հաջող ելք լինի»։

նրանք դուրս եկան, և Մահմեդն սկսեց հրապարակով ասել նույն մտքերը։ Բայց նրանց միջև ծագեց մեծ վեճ և այնպիսի կռիվ, մինչև որ նրանցից շատերը դիմեցին սրի: Մահմեդի կողմը պարտվեց։ Երկու կողմերից էլ եղան բազմաթիվ

- 118 -