Jump to content

Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա ման գալու համար հնարել են փայտի կտորներ, որ օղակի պես չվանով ամրացնում են ոտքերի շուրջը ե դյուրությամբ ընթանում ձյան, իբրև գետնի վրայով։ Գազանաբարո են և արյունարբու, առ ոլինչ են համարում հարազատ եղբայրների, նույնպես և իրենց սպանությունը։ Սրանք կոչվում են արագագնաց մեկնազեններ, բնակվում են այն լեոան վրա, որն Աղձնիքը բաժանում է Տարոնից։ Խրթին և անհասկանալի խոսակցության, բարքերի պատճառով անվանվում են Խութ։ Իրենց անունով լեռն էլ է Խութ անվանվում։ Անգիր գիտեն հայոց վարդապետների թարգմանած հին սաղմոսները, որ մշտապես ունեն շուրթերին։ Սրանք ասորեստանցի ռամիկներն են, որ գաղթեցին Ադրամելեքից և Սանասարից՝ Ասորեստանի և Նինվեի թագավոր Սենեքերիմի որդիներից հետո և նրանց անունով իրենց անվանեցին Սանասնայք։ Հյուրասեր են և պատիվ տվող։

-138-