Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբեր կազմեցին, ճակատ հարդարեցին և հարձակվեցին միմյանց վրա։ Շատերը գետին գլորվեցին։ Վիրավոր ընկածների մեջ էր նաև Ամատունյաց նահապետ Շապուհը։ Իսկ երբ Գուրգենը հանդիպեց Վահանի ուժեղ զորագնդին առվամիջի ճահճում, բազմաթիվ սրերով [կամեցան] հարվածել նրան,մինչև որ ինչ-որ մեկը՝ Ջվանշիր անունով, ետևից հանկար- ծակի հարվածեց ու վիրավորեց Գուրգենին,որն արագությամբ քաշեց սուրը և հարվածեց Ջվանշիրի երեսին, հանեց նրա աչքը, իսկ ինքը վերադարձավ մեծ հաղթությամբ և մտավ ապահով տեղեր։


Մի քանի օրից հետո Վահանը դարձյալ վերադարձավ Սամառա, [հորը] Աշոտին զեկուցելու կատարվածի մասին;Իսկ Գրիգորը իր վերադարձից հետո ապրեց մեկ տարի և մեռավ իր մահվամբ։ նրան տարան թաղեցին Աղբակ գավառի Սուրբ խաչ վանքում։


Իսկ Գուրգենը շարունակեց քաջագործությունները մարտագաշտերում և գիշեր ու ցերեկ դադար չուներ՝ իրեն միացած ազատազորքով հանդերձ։ Եվ ոչ թե տեղ-տեղ էր մարտահանդեսների մեջ ցուցաբերում հաղթական քաջություններ,այլ բոլոր տեղերում սլանում էր խիզախաբար։ [Յուրայիններով], ինչպես մեկ մարդ, զինավառված ու պատրաստ պատերազմի, հասնում էր ամրոցներին, տապալում նրանց զորությունը սրով ու նետաձգությամբ, սրի և նիզակի փայլատակմամբ և գիշերային մարտերում քաջություններով, նման Իսրայելի քաջ զորապետ Հեսուին, Գեդեովնին կամ թե նույն իրեն՝ Աբրահամ նահապետին, որ վրա է հասնում քանանացիներին, խիզախում հավետ հաղթական քաջագործությամբ և վերադառնում մեծ հաղթությամբ։ Նույն կերպ կամ թե ավելի հրաշալիորեն մեծ զորավար Գուրգենը հաղթական մարտերով պարտության մատնեց իսմայելացոց ցեղին և ամեն ինչով, բոլոր տեղերում դարձավ հաղթության օրինակ։ Եվ իբրև քաջ հովիվ, դվատվեց փրկչից և իր անձը տվեց խաշնհրի պահպան ության, ընդդեմ ապականող գայլերի։ Հարձակվեց անխնա թափով, արյամբ ու քրտինքով, սպանելու, վերջ տալու համար սրի մատնեց մեր աշխարհի վրա հարձակվողներին ու նեղողներին, ուստի օրհնվեց ու դրվատվեց հեռավորներից ու մերձավորներից, երկրի բնակիչներից ու եկվոր-