Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատասխանեց նրան, ասելով, <<իմ հայրենի ժաոանգությունից դուրս եք հանել ինձ և զրկել եղբայրական բաժնից։ Մի՞թե այս էլ եք ջանում բռնությամբ խլել, որ աստված ինձ ժառանգություն է տվել։ Մի՞թե դու միայն պիտի բնակվես՛ այս երկրում։ Թ՛ող տերը տեսնի և դատ անի ու իրավունք տա ինձ, ինչպես սովոր է արդար դատավորը>>։


Գուրգենը, իր եղբորորդի Գրիգորը, ընտրովի ուրիշ կտրիճների հետ' 200 տղամարդզ զինավառվեցին, նստեցին ձիերը,ինչի մասին իմաց տվեցին Աշոտին։ Բայց նա արհամարհեց, առ ոչինչ համարեց իրեն հայտնածը և խոսեց ամբարտավանությամբ։ Եվ հանկարծակի Գրիգորը կեսգիշերին հարձակվեց խիզախաբար, ապա շրջապատեցին բանակը,սրերով ու նետաձգությամբ հասցրեցին մահաբեր վերքեր։Շատերն ընկան զորականներից, իսկ ինքը' Աշոտը մեն-մենակ, ձիով ճողոպրեց և փախստյամբ հասավ մինչև Ռշտունյաց Ոստանը, բանակի հիմնական մասը թողնելով նույն տեղում։Մյուսներն էլ ցրվեցին, ով որտեղ որ աճապարեց։ Իսկ այգաբացին ավարի առան բանակը, բնակիչներով հանդերձ և իրենց մոտ եղած գանձարանները։


Բայց իշխան Դերենիկը անգիտացավ կատարվածի մասին և նույն օրը բազմաթիվ զորքով եկավ բանակեց բերդի հարավակողմը, իսկ երբ իմաց տվեցին եղելությունը, վերադարձավ այնտեղից և գնաց իր ճանապարհով։


[ԱշոտրJ դարձյալ հավաքեց 5 հազար հեծյալների։Իշխանաց իշխանի որդիներ՝ Սահակ Բագրատունին, Շապուհը,Սոկաց իշխան** Մուշեղը և Արզնի զորքը նույնպես եկան կանգնեցին Եանղավար բերդի մոտ։ Պատեբազմեցին երկու ամիս, բայց գործն իրենց կամեցածով գլուխ չեկավ։ Ապա Սահակը, Սմբատր և ուրիշներ համոզեցին ու մեջտեղից վերացրին աղմուկը։ Երկուսի միջև հաստատվեց սեր և բարեկամու-


  • բնագրի <<զորդի>> բառը ուղղելի է <<զորղիս>>, որովհետև Շապուհն էլ էր Աշոտ իշխանաց իշխանի որդին։
    • Բնադրում <<ԶՍմբատ և զՇապուհ ու զՄուշեղ Մոկաց իշխեցողք»։

Պետք է լինի <<ԶՍմբատ և զՇապուհ ու զՄուշեղ Մոկաց իջխեցոզ», քանի որ այո երերից միայն Մուշեղն էր Մոկաց իշխան։Թարգմանել ենք վերջին ձևով։