Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն, և յուրաքանչյուրը գնաց իր տեղը։ Իսկ Գուրգենն ու Աշոտը առանձին հանդիպեցին, ողջունեցին միմյանց և ուխտեցին ընդմիշտ մնալ խաղաղությամբ։


                ՈԻԹՄԱՆԻԿՆԵՐԻ ԴԵՄ ԱՇՈՏ ԻՇԽԱՆԻ ՄԱՔԱՌՄԱՆ Եվ ՆՐԱՆՑ
                          ՀԱՓՇՏԱԿԱԾԸ ԵՏ ԱՌՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Բшյց Աշոտը գնաց պատերազմեու ծովեզերքին ապրողների դեմ, որոնք Ութմանիկ են կոչվում և ամրացել էին Ամյուկ* անառիկ ժայռամրոցի մեջ, որովհետև ըստ Պտղոմեոսի և Ալեքսանդրի, կամ թե մեր Արտաշեսի՝ Սանատրուկի որդու կարգավորման, Վասպուրականի գավառների մեջ է մտցվել նաև այս գավառը, որը 100 տարի առաջ տարաի բները բռնությամբ խլել էին Վասպուրականի իշխանությունից։


Իսկ նույն ժամանակ ամրոցում հաստատված Ութմանիկների ձեռքով սպանվել էր Ռստոմ Վարաժնոն, որն այն ժամանակ ուներ մեր Վասպուրական աշխարՀի տանուտերական պատիվը։ Աշոտն ու իր որդի Դերենիկը զորքով շարժվեցին նրանց վրա՝ պատերազմելու ամրոցի դեմ։


Բայց որովհետև ամրոցն անառիկ էր, իշխտնը միայն բավականացավ առանց պարեն վատնելու, արաբացոց ձեռքից Վարագն առնելով, քանզի այն գրավել և հարկատու էին արել Նուրբ Խաչի կրոնավորներին։ Մանավանդ Վանահորը,որին անվանում էին Գրիգոր,բռնել դրել էին խոր ու խավարչտին բանտը։ Որոնեցին և ազատեցին նրան վտանգավոր բանտից։ Այդտեղից Աշոտը դարձյալ շուռ եկավ մյուս ոչ բարձը ժայռի վրայի ամրոցի դեմ, որը գտնվում էր Վարագա լեռան արևելակողմում, Կոխպան գյուղի վերևում, սուրբ Հռիփսիմեի եկեղեցու դիմաց, որ շինել էր սուրբ Գբիգորը, Ահևական գյուղից վերև, Հայոց լուսավորությունը կատարելուց հետո, որովհետև այն նախկինում եղել էր Վահեվահյան մեհենատեղի։ Այնինչ արդեն մոտենում էին ամրոցը պաշարելու, Ամիդի տեր Հիսեն, Շեհի որդին, որ տիրում էր Հայոց զորապետությունը, Մանազկերտի տիրոջ և ութմանինիկների վատ խը-