Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի ակնթարթում ետ դարձրին գորքը, Հետապնդելով փախրստականն ձրին, սուր գործի գրերին և շատ֊շատերին գլորեցին գետին, իսկ մնացյալները փախուստով ընկան Մանավազյան քաղաքը։ Ապա գույժը հասավ թագավորի ետևից, և ետ դարձան, եկան պաշարեցին քաղաքը։ Իսկ ովքեր փակված էին քաղաքում, աղոթքներ ու պաղատանքներ հղեցին մեծ իշխան Աշոտին, որպեսզի հաշտեցնի իրենց։ Բարեմտությամբ լցված Աշոտը հոգ տարավ և թագավորի հետ խոսեց խաղաղության մասին։ [ՍմբատըJ անսաց և ընդունեց հայցածը, առնելով հարկ և պատանդներ ու Երիկավ բերդը Հաղացովտում, որ մանավազեցին խլել էր բերկրացուց։ Իսկ սրանք այն զավթել էին ֆինունի ազգատոհմից* Մեժեժ Գնունու զարմից, Վասպուրականի բաժնից, [քանզի] Բերկրին եղել էր նաև Վասպուրականի մասը։ Եվ իսկույն վերադարձրեց բերկրացիներին, իսկ իրենք վերադարձան մեծ հաղթությամբ, անչափ խնդությամբ։Այս կատարվեց Հայոց 351 [902] թվականին, Հայոց կաթոզիկոս Հովհաննեսի հայրապետության չորրորդ տարում։


Երբ եկավ մյուս տարին, Սյունյաց Աշոտ իշխանը դուրս եկավ Հայոց թագավորի հնազանդությունից, դադարեցրեց հարկատվությունը թագավորին, ձեռնարկեց հարկերն ու տուրքը հատուցել Պարսից բռնավորին։ Նա հավաքեց իր զորքը' 10 հազար զորավոր տղամարդկանց ու եկավ մտավ Վայոց ձորի ամրոցները։ Այնժամ թագավորը փութով սուրհանդակներ ուղարկեց մեկը մյուսի ետևից Աշոտ իշխանի մոտ,որպեսզի անհապաղ, արագությամբ հասնի իր մոտ։ Եվ գրեց այն ժամանակ մի թղթում, հիշեցրեց Աշոտի կատարածը Ապահունյաց զորքի դեմ մղած պատերազմում հաղթելու համար։Նրա փառավոր անուն հանելը, ասելով* <<Այս գործը նույնպես խաղաղությամբ կամ պատերազմով գլուխ կգա, եթե միայն դու հեռու մնաս հապաղելուց»։Եվ խոստացավ տալ նրան քաղաքներ, գավառներ, գյուղեր և ագարակներ։Բանդի նախճավան ոստանը նույնպես տվել էր նրան ի տիրություն, մանավազեցի կայսիկին հաղթելու համար։ Ինքը՝ թագավորը,հավաքեց մեծ զորք, ավելի քան քսան և հինգ հազար ու եկավ անցավ Երասխ գետից անդին և բանակեց այնտեղ։


Իսկ Վասպուրականի իշխանը նրա ետևից իսկույն եկավ ժամադրված տեղը, ինչի համար հույժ ուրախացավ թագավո֊