Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը, քանզի ազատվեք Սյունյաց իշխանի հանդեպ ունեցած երկյուղից։ Այգաբացին անցան Երասխ գետից այն կողմ՝Շարուր դաշտը և բանակեցին գետեզերքին։ Աշոտ իշխաՆը գրեց [Uյունյաց] Աշոտ իշխանին և ապստամբելը համարեց անօգուտ։ Համոզեց երկուսին և գլուխ բերեց հաշտություն նրանց միջև, մինչև որ եկավ Սյունյաց իշխանի եղբայր Սահակը, իր հետ բերելով հարկերը։ Ապա վերադարձավ մեծ պարգևներով ու անչափ խնդությամբ։


                                         ԻԹ
                        ՆԱԽՃԱՎԱՆ ՔԱՂԱՂՈՒՄ ԱՇՈՏԻ' ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԻՇԽԱՆԻ
                                     ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ


Այստեղ հոժարագին ու սրտիս ցանկությամբ չէ, որ գրում եմ այս պատմությունը. ավելի շատ տրտմությունն է ինձ տիրում, քան ուրախությունը. բողբոջում է անանց թախիծը,ավելի, քան խնդությունը, աչքերիցս թափվում են արտասուքի հորդառատ վտակներ, քան թե ծիծաղն է հնչում, խոխոջում. գլորվում եմ, քան թե կանգնում։ Ներսս է դիմում սրտաբեկությունը քան թե քաջապնդությունը, հաջորդում է ցավագին կյանքը, քան թե մահվանն ընդդիմակ առողջությունը: Ինչի՞ համար, կամ ո՞ր պատճառներով. քանզի զրկվել եմ իմ քաջից ու մեծ իշխանից, քաջատոհմիկ ու բարեփառ գլխավորից։Աշոտի մասին եմ ասում, փառապանծ և բարձրագահ, ճոխացած իշխանապետի, որը ընդհանուրի մեջ, ամբողջ Հայաստանում նստում էր աոաջին գահին։


Քանզի, երբ նա գնաց օգնելու իր քեռուն՝ Հայոց թագավորրին, իսկույն, երբ նա դուրս եկավ իր տանից՝ Վան քաղաքից,նրա վրա թափվեցին հիվանդագին ցավեր' մահվան կարապետներ, որոնք վեր էին բժշկական ճարտարությունից, կարողությունից։ Վասպուրականի ագատներն աղերսեցին ետ կանգնել այդ ճանապարհից, առաջը դնելով իր հիվանդությունը։ Բայց նա ընտրեց մահն իր քեռու համար, քան ապրելը, երբ իր մասին կմտածեին կասկածանքով։ Եվ որովայնի ցավերն ավելի խստացան, գնաց մտավ Նախճավան քա-