Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նը' իրավադատությամբ, որբերի ու այրիների հովանավորությամբ,աղքատասիրությամբ, առատաձեռնությամբ ու եկեղեցու զարդարմամբ։Գագիկը բարեշինեց պարսպավորամրությամբ Ռշտունյաց Ոստանի բլուրը, որն ավերվել էր բազում տարիներ ի վեր։ Վերաշինեց նաև եկեղեցին, որ այնտեղ է և կոչվում է սուրբ Մարիամ Աստվածածնի անունով,զարդարեց այն թանկարժեք սպասքով և նրա մեջ դրեց խաչը, որի մասին հիշեցինք վերևում և որի միջոցով իմացվեց հրաշագործ զորությունը։Շինեց նաև մի եկեղեցի Ամրական քարանձավի մեջ, նրա կատարին, քաջամարտիկ զորավար սուրբ Գևորգի անունով։ Այն զարդարեց նույնպիսի զարդերով, արծաթեղեն բուրվառներով և Քրիստոսի խաշով, որը դրոշմված էր ընտիր ու փորձված արծաթով։ Ամրականի ամենաստորին մասում, գոգաձև տեղում, որը հյուսիսից դարուվեր է երևում, շինեց հրաշագործ եկեղեցի' հրաշազան հորինվածքով, տաշված քարերից, որ Վանտոսպ [բերեցինJ Մանավազկան քաղաքից։ Այն հաստատեց սուրբ Սիոնի անունով, որը սուրբ քաղաք Երուսաղեմում է։ Խորանի աջակողմում, նույնպիսի հիմքով շինեց եկեղեցի, ի հիշատակ Գողգոթա տեղում տիրոջ խաշվելու։ Իսկ նրանից վերև շինեց եկեղեցի, որը նման էր այն վերնատանը, ուր հավաքվում էին առաքյալները։ Խորանի ձախ կողմում շինեց եկեղեցի, ի հիշատակ Քրիստոսի հարության' եռօրյա թաղումից, գերեզմանի ավար լինելուց նրա վեր բարձրանալու։ Իսկ նրա վերևում շինեց եկեղեցի, ի հիշատակ Քրիստոսի համբարձման, հոր աթոռին գահակցելու և երկրորդ գալստյան, երբ ժամանելու է հայրական փառքով, հրեշտակներով, որոնք ուղարկվելու են մխիթարական ու քաջալերող ավետիսը բերելու։ Ամրա¬ կան քարանձավի վրա, արևելյան և արևմտյան կողմերում շինեց նաև ոսկեզօծ, պատշգամբավոր խրախճասենյակներ, ավելացնելով ավելի առաջ իր հորից' Դերենիկից շինվածին։Իսկ հարավային կողմից' ջրամբարից հորինեց քարաշեն ճանապարհ, որը ներքևից տանում էր դեպի վեր, մինչև անձակատարը, հեշտությամբ ելնելու և իջնելու համար։Գործածվեց քար, ավազ և կիր։ Այլև պատշաճ իմաստնությամբ


  • Այսինքն Ոստան քաղաքի միջնաբերդը։