Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թարից, քաջախորհուրդ և առատաբուխ իմաստնությամբ զորավիգեցին միմյանց,դեն գցեցին օտարոտին, չարամտությունն ու անխելամտությունը, ընտրելով առինքնեցին Լավն ու հույժ օգտակարը, ջանասիրաբար հոգ տարան հայրենի աշխարհի շինության ու խաղաղության մասին։ Կարգ ու կանոնով զարդարեցին բարեզարդությունից զրկվածներին, վերադարձրեցին հայրենիքից, տնից զրկված հեռացածներին և բարեկարգեցին մեր աշխարհի շփոթ ու վրդովված կարգերը,ստեղծեցին հանդարտություն, խաղաղություն։Ամենուրեք,մեր աշխարհի բոլոր բնակիչները հանգստացան, անհոգ ու ապահով եղան ներքին ու արտաքին կռվարարներից։


Եվ իրենց տերության բոլոր գավառները բաժանեցին երկու մասի։ Արևելյան կողմը և հյուսիս-արևմուտքը բաժին ընկավ Գագիկ իշխանին' Ճվաշ գավառը, Թոռնավանը, Արտազը, Մարդաստանը,Գառնին,Առբերանին,Աղանդռոտը,Բառիլովիտը, Պալունիքը,Մեծնունիքը,Տոսպռշտունիքը, Բոգունիքը, Գուգան գավառը և Արտաշեսյանը։Սրանք հռչակված գավառներ էին, որ նախկինում իր իշխանության ժամանակ նենգության հայրը Մարզպետ կոչեցյալը, դարձրել էր իր սեփականությունը։ Այս մասին ավելի վերևում հիշատակելով ցույց տվեցինք, մանավանդ Շամիրամի քաղաքը հռչակվածն ու հույժ փառավորը, Վասպուրականի բոլոր կողմերում։


Իսկ Գուրգենը՝ Հայոց մարզպանը,բաժին առավ արևելյան կողմը, որ տարածվում է դեպի հարավ Անձահի ձորը,Կրճունիսը,Կուզանովիտը,Բուն Մարդաստան գավառը,Արճիշակովիտը,Առնո ոտնը, Մեծ և Փոքր Աղբակները,Ակեն,Տամբերը,Տագրյանը,Ըռնան և Զարեհավանը։


Բայց Տամբերը, Ըռնան և Հաբեհավան գավառը վերցվել էին Պարսկահայքից, իսկ Նախճավան քաղաքը և գավառը խլվել էին Վասպուրականից բազում ժամանակներ 211 տարի առաջ, [սուրբ] Գրիգորի եկեղեցու այրման և Հայոց զորականների վտանգավոր մահվան տարում։ Իսկ Գողթն գավառը' սուրբ Վահանի նահատակման ժամանակ, 186 [737] թվականին։ Այդ տարում հոգին ավանդեց սուրբ Վահանը,որը Խոսրովի' Գողթնի տիրոջ որդին էր։


Եվ սկսեցին մեր աշխարհի շինությունն ու խաղաղություն


17— Պատմություն Արծրունյաց