Jump to content

Էջ:Tsaghkahandes.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շունը մնաց
Բերանը բաց.
— Հա՛ֆ, հա՛ֆ,— ասավ,— ա՛յ կատու,
Թե մեկ էլ ես
Կբռնեմ քեզ,
Էլ չես պրծնի ինձնից դու...
Ճուտիկն էլի
Դողդողալի
Դեռ կանգնած էր ծառի տակ,
Խեղճը պուճուր,
Անկուտ, անջուր,
Ծվծվում էր շարունակ։
Թխսամերը
Ու հավերը
Բակի խորքում
Ցիրուցան,
Ինչ պատահեց
Ճուտիկի հետ
Ամենևին չիմացան։

ՏԻԿՆԻ ՊՍԱԿ

Պսակ-պսակ, տիկնի պսակ,

Փեսան եկավ լիքը քսակ.

Տիրնա-նինե՜,

Տիրնա-նինե՜

Զուռնի ձենը գեղով մին է։


Բոյը չինար, մեջքին քամար,

Աչքերը ծով, ունքը կամար.

Տիրնա-նինե՜,

Տիրնա-նինե՜,

էս մեր փեսան շատ անգին է։

Բարո՜վ եկաք, բարո՜վ գնաք,

Ձեր ճամփեքը փունջ մանուշակ,